Իշխանությունը վախեցած է, բացահայտվում են նրա կապերը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ (տեսանյութ)

Հայաստանի վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Օրբելի» կենտրոնի  փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը 2019 թ. նոյեմբերի 11-ին արտաքսվեց Հայաստանից:    «Զվարթնոց» օդանավակայանից սահմանապահները վերցրել էին նրա կացության վկայականը և թույլ չէին տվել երկիր մտնել։  Հիշեցնեմ, որ Անդրանիկ Հովհաննիսյանը հենց իշխանության կողմից էր գործուղվել Տաջիկստան՝ մասնակցելու միջազգային գիտաժողովին և այնտեղ ներկայացնելու Հայաստանը։  Իշխանությունը առանց  բացատրություն տալու՝ արտաքսեց Անդրանիկին հայրենիքից։

Փաշինյանի վարչախումբն  ինչո՞ւ ազատվեց  մասնագիտական փայլուն կարողությունների տեր հայ երիտասարդից։ Ճի՞շտ են այն լուրերը, որ Անդրանիկ Հովհաննիսյանը արտաքսվել է Հայաստանից, քանի որ տիրապետում է այս իշխանության համար, մեղմ ասած, ոչ ցանկալի տեղեկատվության։

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանն է։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։