Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը վարակվել է կորոնավիրուսով

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի COVID-19-ի թեստի պատասխանը դրական է. նա ինքնամեկուսացման մեջ է, բուժումը ստանում է տանը: Նրա վիճակը նորմալ է:

Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել է նաև նրա մամուլի պատասխանատու Սոնա Առաքելյանը:

Ավելի վաղ փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանի թեստավորման արդյունքները նույնպես դրական են եղել:

«Սեպտեմբերի 17-ին քաղաքապետի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Նա բժիշկների հսկողության տակ է: Իրեն լավ է զգում: Այս ընթացքում կաշխատի հեռավար: Փոխքաղաքապետի թեստավորման արդյունքը ևս դրական է: Բացի իրենցից, քաղաքապետարանի ևս 26 աշխատակից է հանձնել թեստ. պատասխանը եղել է բացասական»,- նշել է Սոնա Առաքելյանը: