Մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի ողջ անձնակազմը աշխատանքից ազատման դիմումներ է գրում

Մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավար Դավիթ Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ կլինիկայի ողջ անձնակազմը աշխատանքից ազատման դիմումներ է գրում և հոկտեմբերի 1-ից դադարեցնում կլինիկական գործունեությունը։ Նա մասնավորապես գրել է.

«Հաշվի առնելով Առողջապահության Նախարարության անընդունելի, անտրամաբանական, հիասթափեցնող, անարդարացի, չհիմնավորված որոշումը (կապված ԱՆ պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանության Կենտրոնի տնօրեն Սամվել Դանելյանի աշխատանքային պայմանագիրը չշարունակելու որոշման հետ) ՝ Մեծահասակների Քիմիաթերապիայի Կլինիկայի անձնակազմը նույնպես միանում է բողոքին։

Կլինիկայի ողջ անձնակազմով գրում ենք աշխատանքից ազատման մեր դիմումները և հոկտեմբերի 1-ից դադարեցնում կլինիկական գործունեությունը։

Կլինիկայի ղեկավար՝ Դավիթ Զոհրաբյան

Բաժանմունքի վարիչ՝ Լիանա Սաֆարյան

Բժիշկ Ուռուցքաբան՝ Սամվել Բարդախչյան

Բժիշկ Ուռուցքաբան՝ Ջեմմա Առաքելյան

Ավագ բուժքույր՝ Լիլիթ Թունյան

Բուժքույր՝ Անգին Մանուկյան

Բուժքույր՝ Էսթեր Նազարեթյան

Բուժքույր՝ Գոհար Արշակյան

Բուժքույր՝ Ասյա Գալստյան

Բուժքույր՝ Անահիտ Հովհաննիսյան

Քույր-տնտեսուհի՝ Թերեզա Ղազարյան

Մայրապետ՝ Ռուզաննա Մկրտչյան

Մայրապետ՝ Անահիտ Ավագյան»: