Քննարկվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցը

«Հայաստանի ատոմային էլեկտրական» ՓԲԸ և «Ռուսատոմ սերվիս» ԲԸ ընկերությունների միջև տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել  խորհրդակցություն: Տեսակոնֆերանսի ընթացքում քննարկվել է թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցը (2026 թվականից հետո):

Այս մասին տեղեկացել ենք Հայաստանի ատոմային էլեկտրակայանի կայքից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ներածական խոսքով հանդես են եկել «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժ պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը և «Ռուսատոմ սերվիս» ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը:

Քննարկվել են 2020 թվականի ընթացքում ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի Շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ) ծրագրով իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները և 2021 թվականի ընթացքում սարքավորումների և համակարգերի արդիականացման աշխատանքների պլանը.

  • ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգ (ԱԳՎՍՀ),
  • ռեակտորի իրանի վերականգնողական ջերմամշակում (թրծաթողում),
  • հուսալի սնուցման համակարգ (ՀՍՀ):