Մոսկվայի և Պեկինի միասնությունն ամուր է ինչպես ժայռը. Չինաստանի ԱԳ նախարար

Մոսկվայի և Պեկինի միասնությունն «ամուր է ինչպես ժայռը», ոչ մի արտաքին գործոն չի կարողանա ազդել երկու երկրների ռազմավարական փոխգործակցությանը: «ՌԻԱ Նովսոտիի» տեղեկացամամբ, այդ մասին  Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է «Սինհուա» գործակալությանը տված հարցազրույցում՝ ամփոփելով ռուսաստանյան այցը:

«Բարեկամությունն անխախտ է:… Անկայուն և մշտապես փոփոխվող միջազգային իրադրության պայմաններում ռուս-չինական ամուր հարաբերություններն էլ ավելի մեծ նշանակություն ունեն տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը աջակցելու համար»,-ասել է նա: Չինաստանի ԱԳ նախարարության ղեկավարը հավելել է, որ համավարակի սկսվելուց հետո սա առաջին անձնական հանդիպումն էր ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, և կողմերը փոխհամաձայնության են հասել երկկողմ հարաբերությունների ամրապնդման և միջազգային ու տարածաշրջանային մարտահրավերներին հակազդելու հարցում:

«Մենք հրապարակել ենք համատեղ հայտարարություն, որում նշել ենք մեր ընդհանուր դիրքորոշումը՝ գործնականում բոլոր միջազգային հարցերի շուրջ, Չինաստանը և Ռուսաստանը արդեն կարևոր կայունացնող ուժ են դարձել արդի միջազգային հարաբերություններում»,-հիշեցրել է Վան Ին: Նա նաև նշել է, որ առանձին երկրներ օգտագործում են հոգեբանական ահաբեկման քաղաքականությունը, ղեկավարվելով իրենց ցանկություններով, միջամտում են ուրիշ երկրների ներքին գործերին, փորձում են զսպել և ճնշում են գործադրում Ռուսաստանի ու Չինաստանի վրա՝ խախտելով կայունությունը:

«Չինաստանն ու Ռուսաստանը մշտապես զարգացնելու են հարաբերություններ, որոնք կողմնորոշված են ապագային, միջազգային հանրակցության հետ միասին առաջ են մղելու միջազգային հարաբերությունների կառուցումը, որոնք հիմնված են փոխադարձ հարգման, արդարության և փոխշահավետ համագործակցության վրա»,-եզրափակել է Չինաստանի ԱԳ նախարարը: