Հայաստանին պետք է «վի՛ժըն»

Հայաստանին պետք է «վի՛ժըն»։ Հասկանալի, իրագործելի ու բոցավառող «վի՛ժըն»։ Ավելին ասեմ՝ Հայաստանին պետք է վերջապես նորմալ թարգմանել էդ անտեր «վի՛ժըն» բառը։ Ու մի՛ ասեք – թարգմանությունը կա՝ «տեսլական»։ Դա վատ թարգմանություն է։

Գուցե «տեսակա՞րգ»։ Որովհետև ցանկացած «վի՛ժըն», հասկանալի լինելու համար, պետք է բավարար չափով կանոնաԿԱՐԳված լինի, իրագործելի լինելու համար, պետք է անհրաժեշտ չափով ԿԱՐԳադրական լինի, բոցավառող լինելու համար, պետք է իր ողջ էությամբ արտաԿԱՐԳ գայթակղիչ լինի։

Տեսակարգ թե ստեղծեցինք, թռիչքը մեր դեպ վեր կլինի։ Թե չստեղծեցինք՝ դեպի վար։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Հայաստանին պետք է «վի՛ժըն»։ Հասկանալի, իրագործելի ու բոցավառող «վի՛ժըն»։ Ավելին ասեմ – Հայաստանին պետք է վերջապես նորմալ…

Опубликовано Ruben Melikyan Среда, 16 сентября 2020 г.