Ազգային ժողովը մերժեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու ԼՀԿ-ի հարցապնդումը

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված հարցապնդմանը, որով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը անվստահություն  էր հայտնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Արայիկ Հարությունյանին և պահանջում էին ԿԳՄՍ նախարարի հրաժարականը:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին միացել էր նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:

Այսօր քվեարկությունից հետո  Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ֆեսբուքյան» իր էջում անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության քվեարկությանը գրել է. «ԱԺ-ը մերժեց Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցապնդումը։ Իշխող մեծամասնությունը ամբողջ ծավալով պատասխանատու է ոլորտի ձախողումների համար»։