Կարաբինա Արայիկի «գունավոր» արկածները

Արայիկ Հարությունյանի բարոյական նկարագիրը վաղուց է բացահայտված՝ հայտնի Կարաբինայի հետ հանդիպումից հետո, երբ տխրահռչակ նախարարը «բացահայտեց», թե ինչու է իր նստատեղով պինդ կպել աթոռին։

Բայց այսօր խորհրդարանում ունեցած իր ելույթով Արայիկն ապացուցեց, որ նաև անդաստիարակ սանձարձակ է, այլասերվածության մարմնավորում։

Արայիկի պատմությունը շատ տխուր է, որովհետև հասարակության գերակշիռ մեծամասնությունը նրան ոչ միայն վատ նախարար է համարում, տարօրինակ մարդ, այլ նաև՝ հանրային քննարկումների մակարդակում խոսվում է նրա «գունավոր» արկածների մասին։

Նրա համար միանգամայն տեղին է «քայլառաստ» արտահայտությունը, հետևաբար անկեղծորեն շնորհավորում եմ բոլոր այն ընդդիմադիրներին, ում այսօր իր ելույթում հեգնանքով ակնկարկում էր այս «քայլառաստը»․ Կարաբինա Արայիկի կողմից քննադատվելն օրհնանքի պես մի բան է։

Դե, ամոթի մասին բացարձակապես չխոսեմ, որովհետև մարդը գոնե պետք է լռի, երբ հասարակության գերակշիռ մասը պահանջում է իր հրաժարականը։ Իսկ եթե Արայիկն անկեղծորեն ուզում է հանրության կարծիքն իր մասին իմանալ, ապա թող միայնակ քայլի փողոցում։ Դա կլինի նրա հերթկան «քայլը»՝ «գունավոր» արկածների մասին պատմություններով։

Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից

Կարաբինա Արայիկի «գունավոր» արկածներըԱրայիկ Հարությունյանի բարոյական նկարագիրը վաղուց է բացահայտված՝ հայտնի Կարաբինայի…

Опубликовано Սուրեն Սուրենյանց Среда, 16 сентября 2020 г.