Հայկական հեռուստատեսությունը հիմնականում լծված է Ալան Դալեսի ծրագրի իրագործմանը. 2

Որով երեկ և այսօր նախապատրաստում և աստիճանաբար իրագործում են մեր կործանումը

Սկիզբը` այստեղ

«Մենք մարդկանցով կզբաղվենք մանուկ, երիտասարդ հասակից, խաղագումարը միշտ կդնենք երիտասարդության վրա, կսկսենք կազմալուծել ու քայքայել, բարոյալքել ու այլասերել, ապականել ու պղծել նրան: Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ, ազատ աշխարհի կոսմոպոլիտներ: Հենց այսպես էլ մենք դա կանենք»:

Ալան Դալես, 1953-1961 թթ. ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար

 

Պատանիներին և երիտասարդներին բարոյալքելու և այլասերելու, ապականելու և պղծելու գործը Հայաստանում թեև արդեն սկսված է հատկապես հեռուստատեսության ու չսահմանափակվող համացանցի միջոցով, սակայն Լանզարոտի կոնվենցիայի վավերացումից (արդեն կատարվել է), նշված կոնվենցիայի պահանջների կատարմամբ դպրոցներում սեռական դաստիարակության ներդրումից, ինչպես նաև Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից (նախապատրաստվում է) հետո նոր թափ է առնելու: Ինչ վերաբերում է երիտասարդներից լրտեսներ, ազատ աշխարհի կոսմոպոլիտներ պատրաստելուն, ապա դա հենց հիմա առավել արագ ու մասշտաբային կերպով, քան նախկինում, արվում է:

Պատանիներին և երիտասարդներին բարոյալքելու և այլասերելու, ապականելու և պղծելու առումով հիշենք, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը Հայաստան հրավիրեց միասեռական, գրեթե ողջ աշխարհում ոչ միայն որպես երգիչ, այլև որպես այլասերված հայտնի Էլթոն Ջոնին ու նրան ներկայացրեց որպես իր ընկեր ու բարեկամ:

«Էլթոնը իմ բարեկամն է, պարոն Վաչե Մանուկյանի, Րաֆֆի Մանուկյանի բարեկամը»,- բառացի ասաց Արմեն Սարգսյանը (խոսքը բրիտանահայ գործարար և բարերար Վաչե Մանուկյանի և Գլենդելի նախկին քաղաքապետ Րաֆֆի Մանուկյանի մասին է, նույնքան հանրահայտ միասեռական):

Էլթոն Ջոնը 2018թ. մայիսին այստեղ, նախագահի հրավերից օգտվելով, զբաղվեց ոչ միայն բարեգործությամբ, այլև այլասերման քարոզով և այդ նպատակով հեռահար ծրագրերի իրագործման հենք նախապատրաստելով: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը նրան գոնե անտեսելու փոխարեն, այլասերվածին, իբրև պատվավոր հյուրի, ռեստորանում, ինչպես և Արմեն Սարգսյանը, իր կնոջ` Աննա Հակոբյանի հետ միասին ջերմ ընդունելության ու պատվի արժանացրեց:

Հայաստանում ԼԳԲՏ փոքրամասնության խնդիրներից մեկը այլասերվածության և այլասերվածների համար Երևանից զատ, բարենպաստ պայմանների ստեղծումն է նաև ՀՀ մարզերում (Երևանում հարցը երևի արդեն լուծված են համարում), այնտեղ ԼԳԲՏ կենտրոնների հիմնումը: Ահա այս և այլ հարցերում է, որ Էլթոն միասեռականը նպատակ ունի օգնել նրանց:

Միասեռական երգիչն ասել է, որ միշտ հաճելի է օգնել, երբ այդ օգնությունը նպաստում է փոփոխություններին: Էլթոն Ջոնի երազած փոփոխությունը ԼԳԲՏ փոքրամասնության նկատմամբ հասարակության քննադատական, մերժողական վերաբերմունքի փոփոխությունն է, իր և իր նման այլասերվածների, այլասերվածության նկատմամբ հանդուրժողականության ձեռքբերումը:

Ստացվում է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց խնդիրների լուծմանը նպաստելը, ինչպես նաև բարեգործական ակցիան (Ուիլյամ Օսթինի ղեկավարած «Starkey Hearing Foundation»-ի կողմից թույլ լսողություն ունեցողներին լսողական սարքեր նվիրելը), որն իրականացնելու քողի ներքո նա եկել էր (այժմ դեռ չենք ասում, որ հրավիրվել էր…) Հայաստան, յուրօրինակ կաշառք են, որպեսզի հայաստանյան հանրության հանդուրժողականությունը ձեռք բերվի` ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչների խնդիրների լուծմանը նպաստելու համար…

Երևանում մայիսի 27-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտնելով, որ Անգլիայում և ԱՄՆ-ում շատ հայ ընկերներ ունի, Րաֆֆի և Վաչե Մանուկյաններն իրենց (իր և ամուսնու՝ միասեռական Դեյվիդի) ընկերներն են, Էլթոն Ջոնն ասել է.

«Այստեղ դեռ շատ բան պետք է արվի և, որպես կազմակերպություն, մենք մտադիր ենք  ՁԻԱՀ-ի, ՄԻԱՎ-ի, ԼԳԲՏ հանրության ոլորտներում որոշակի աշխատանք կատարել: Մենք այստեղ ենք եկել, որպեսզի հանդիպենք այդպիսի մարդկանց, բարելավենք շփումները, վերադառնանք Անգլիա և այնտեղից սկսենք նրանց օգնել»:

Աշխարհահռչակ այլասերվածն ասել է նաև, որ «Անհնար է արագ փոխել մարդկանց մտածելակերպը, դա միանգամից չի լինի: Բայց դա կլինի, հարկավոր է քայլ անել: Ամեն ինչ չէ, որ միանգամից է լինում, երևույթները դանդաղ են փոխվում, բայց դա կատարվում է»:

Ըստ Էլթոն Ջոնի, իրենք այստեղ են, քանի որ երևույթները թեկուզ դանդաղ, բայց  փոխվում են, և իրենք ուզում ենք օգնել, որ գործընթացն արագանա, դրա համար էլ ինքը ստեղծել է իր հիմնադրամը:

«Մենք ուզում ենք օգնել նաև ԼԳԲՏ հանրությանը», – ասել է երգիչը:

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հստակ միտում ու նպատակ կա, ինչպես Էլթոն Ջոնն է ասել, մարդկանց մտածելակերպը թեկուզ դանդաղորեն փոխելու: Որոշակի նպատակ կա հասարակական գիտակցությունն աստիճանաբար ու նրբորեն վարժեցնելու անբնական սեռական կապերին, այլասերվածներին և այլասերվածության տարբեր դրսևորումներին` դրանք հետևողականորեն ներկայացնելով իբրև սովորական իրողություններ, որոնք պետք է հանդուրժել, չմերժել, որոնց նկատմամբ որևէ քննադատական, բացասական վերաբերմունք չպետք է արտահայտել:

Աշխարհում վերոնշյալ գործընթացը նոր չէ, որ սկսվել է: Իրականացվում է որոշակի ու հստակ քաղաքականություն, որի հետևում կանգնած են այս աշխարհի ճարտարապետները, ինչպես նաև  ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Արևմուտքի այլ պետություններ: Քաղաքականությո՛ւն, որի իրագործմանը լծված են կամ ծառայեցվում են նաև բազմաթիվ ԶԼՄ-ներ, այդ թվում նաև` Հայաստանում: Ապա մի «Գուգլում» փնտրեք ու կտեսնեք, թե քանի-քանի ԶԼՄ հիացական, առնվազն դրական համատեքստում լուսաբանեցին Հայաստան Էլթոն Ջոնի այցելությունը և այստեղ նրա առաքելությունը:

Ըստ Էլթոն Ջոնի, իր բախտը բերել է, քանի որ Անգլիայում կարողացել է ամուսնանալ իր ամուսնու հետ: Թշվառը չի գիտակցում, որ ճիշտ հակառակը` իր բախտը չի բերել, քանի որ Աստծո որոշմամբ միասեռականների տեղը հետմահու կյանքում Դժոխքն է:

«Ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը իր դրոշի փոխարեն բարձրացրել էր ԼԳԲՏ հանրության դրոշը,- Էլթոն Ջոնի այցելության և այստեղ նրա հայտարարությունների առնչությամբ գրել է Henaran.am-ը: Դեսպանատան  կողմից արված այդ քայլը մեծ վրդովմունք և զայրույթ էր առաջացրել հայաստանյան հանրության մեջ:  Բրիտանիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա տեղի ունեցավ, որին ներկա Տեր Կյուրեղ քահանա Տալյանը հայտարարեց. «Սոդոմ-Գոմորը Հայաստանում դեսպանատուն չպետք է ունենա»:

Մեկ տարի անց իր զուգընկերոջ՝ 55-ամյա ռեժիսոր, պրոդյուսեր Դեյվիդ Ֆըրնիշի հետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան, այնուհետ արդեն ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանի հրավերով, Հայաստան ժամանեց «Սոդոմ-Գոմոր»-ի կարկառուն ներկայացուցիչ, աշխարհահռչակ երաժիշտ և գեյ Էլթոն Ջոնը:

« … Կարող եմ ասել, որ Անգլիայում շատ արագ փոխվեց ամեն ինչ, ես կարող եմ ամուսնանալ իմ ամուսնու հետ,- իր այդ այցելության ընթացքում ասաց Էլթոն Ջոնը:- Փոփոխությունները միշտ էլ դանդաղ են տեղի ունենում, բայց երբեք չէի մտածում, որ դա կարող է իրականություն դառնալ իմ կյանքի ընթացքում։ Դա կարող է լինել, բայց պետք է համբերատար լինես, գործես մաքուր սրտով և մտքով (և ո՞վ է խոսում մաքուր սրտով ու մտքով գործելու մասին, սա նույնիսկ ավելին է, քան անհեթեթությունն ու զավեշտը միասին վերցված.- Ա. Հ.)։ Կարծում եմ, որ նոր նախագահն ու նոր վարչապետը դրական փոփոխություններ կբերեն Հայաստանում։ Եվ արդեն իսկ անում են դա։ Եվ ես շատ երջանիկ եմ, որ կարող եմ մաս կազմել այս ամենին, միշտ էլ հաճելի է փոփոխությունների ցունամիի մաս դառնալը»:

Հայաստանում Ալան Դալեսի նախանշած ծրագրի իրագործմանն են լծված նաև էլեկտրոնային բազմաթիվ լրատվամիջոցներ ու տպագիր որոշ թերթեր, որոնց անուններն ուշադիր ընթերցողների համար գաղտնիք չեն: Ալան Դալեսի այս խոսքը նրանց համար անբարոյականության մի յուրօրինակ մանիֆեստ է, որով առաջնորդվում են անշեղորեն:

Կենսագրական համառոտ տեղեկություններ. Դալես (Dulles) Ալան Ուելշի (07.04.1893թ., Ուոթերթաուն, Նյու Յորք նահանգ – 21.01.1969, Վաշինգտոն): ԱՄՆ քաղաքական գործիչ, իրավաբան: 1916-26 թթ. եղել է դիվանագիտական ծառայության մեջ, այնուհետև եղել է «Սալիվան և Կրոմվէլ» իրավաբանական խոշոր ֆիրմայի գործընկերը: 1942-45 թթ. գլխավորել է ԱՄՆ-ի քաղաքական հետախուզության համակարգը Եվրոպայում: 1947թ. ծառայել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կառույցներում: 1953-61 թթ. ԿՀՎ-ի տնօրենն է եղել: 1959-61թթ. Կարիբյան ճգնաժամի ընթացքում ԽՍՀՄ-ԱՄՆ ատոմային պատերազմի հրահրման կողմնակիցներից էր: Սոցիալիստական ուղի ընտրած երկրների ազգային-ազատագրական շարժումների, ինչպես նաև ԽՍՀՄ-ի դեմ ուղղված ԱՄՆ-ի հետախուզական և լրտեսական-դիվերսիոն գործունեության կազմակերպիչներից մեկն էր: Լինելով ԿՀՎ-ի տնօրեն, եղբոր՝ Ջոն Ֆ. Դալեսի հետ միասին 1950-ական թթ. մեծ ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ի կառավարության հակասովետական կուրսի ձևավորման մեջ:

Փաստորեն Երկրորդ համաշխարհային պատերազմը դեռ չավարտված, բայց շատ լավ իմանալով, որ դրա ավարտը մոտ է, ԱՄՆ-ում «այս աշխարհի ճարտարապետները» նախանշել և որոշել են, թե ինչպես պետք է հասնել նոր աշխարհակարգի հաստատման: Այսօր մենք Ալան Դալեսի ծրագրի իրագործման ականատեսներն ենք:

Արթուր Հովհաննիսյան