Ժողովո՛ւրդ, երկար մտածելու ժամանակ չկա, պետք է համախմբվել, երկիր ենք կորցնում (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով, իր դիտարկումներով, իր քայլերով ամեն օր, ամեն ժամ հաստատում է, որ սխալվել է ժողովուրդը՝ 2018-ին բարձր քվե տալով իրեն ու իր անդեմ թիմին: Ժողովուրդն էլ ամեն օր, ամեն ժամ սկսել է համոզվել, որ սխալվել է, կարծելով, թե Փաշինյանն է իր սրտի վարչապետը: Ու որքան Փաշինյանն ինքնաբացահայտվում է, այնքան խորն է լինում ժողովրդի հիասթափությունը: Երեկ էլ հերթական ինքնաբացահայտումը եղավ, երբ առաջին դասարանցիների հետ հանդիպման ժամանակ երկրի վարչապետը ներկայացրեց հայ երեխաների ապագայի մասին իր տեսլականը։ Եվ ինչ պարզվեց, պատկերացնո՞ւմ եք, այդ տեսլականը տեղավորվում է սառնարանի պատերի մեջ, սառնարանի պարունակության մեջ և ոչ ավելին… Իսկ թե հանուն ինչի պետք է հայ երեխան կրթություն ստանա, պարզվեց՝ դա էլ տեղավորվում է «յաշիկ» Մերսեդես ունենալու կամ ստեղծելու տրամաբանության մեջ:

Մինչև Փաշինյանը շարունակում է հիասթափեցնել ժողովրդին, երկրի ներսում ձևավորվում են նորանոր նախաձեռնություններ, կազմակերպություններ, որոնք կոչ են անում ժողովրդին՝ արթնանալ հեղափոխական թմբիրից, միավորվել, քանի որ ստեղծված իրավիճակը հայ ժողովրդի, Հայաստան պետության համար օրհասական է:

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են ռազմական գործիչ, «Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության հիմնադիր նախագահ Գևորգ Գևորգյանը և ռազմական փորձագետ, «Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության խորհրդի ռազմաքաղաքական ոլորտին առնչվող ծրագրերի պատասխանատու Դավիթ Ջամալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում