Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են և՛ բացասական, և՛ դրական հոդվածներ․«Մեդիա պաշտպան»

2020 թ. սեպտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 161 հոդված, որոնցից 15-ը եղել է բացասական, 4-ը՝ դրական, 142-ը՝ չեզոք։

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են և՛ բացասական, և՛ դրական հոդվածներ։

ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացի Տարոն Հարոյանը, անդրադառնալով դիտարկմանը, արդյոք ակցիայի մասնակիցների հանդիպումները Զոհրաբ Մնացականյանի է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հետ արդյունք տվե՞լ են, ասել է. «Ոչ մի արդյունք: Անուն-ազգանուններն են վերցրել՝ ակցիայի մասնակիցներին ցրելու համար, բայց ոչ մեկին չեն զանգել»:

Մամուլը նշում է, որ տևական ժամանակ է` Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում:

Նշվում է նաև, որ ակցիաների ընթացքում արձանագրված վերջին ուշագրավ դրվագը արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ու ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի՝ ցուցարարներին ուղղված հանդիմանությունն էր, որի իմաստը հետևյալն է․ «մեզանից ի՞նչ եք ուզում, ռուսները սահմանը չեն բացում, գնացեք ռուսներին ներկայացրեք ձեր պահանջները»։

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը, անդրադառնալով արցախյան հիմնախնդրի հետ կապված հարցին, հարցին, ասել է. «Արայիկ Հարությունյանը տարածքների մասին ուղիղ արտահայտվում է, բայց ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Զոհրաբ Մնացականյանը և ՀՀ-ի որևէ պատասխանատու անձ տարածքների մասին որևէ բան չի ասել, և թե ինչ է իրենից ներկայացնում անվտանգություն ասվածը ՀՀ պատասխանատուների խոսքի համատեքստում, հասկանալի չէ»։

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ռուսաստան մեկնելու ցանկություն ունեցող հայերին ավելի վաղ պարզաբանել էր, որ Հայաստանը չի կարող ազդել Ռուսաստանի ներքին որոշումների վրա, այդ երկիրը որոշել է արգելել այլ երկրների քաղաքացիների մուտքը իր տարածք՝ ելնելով համաճարակային իրավիճակից։ Մամուլի հետ զրույցում փաստաբան, սահմանադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանը, անդրադառնալով այս թեմային, նշել է․ «Իրավական առումով՝ ճիշտ չէ Հայաստանի իշխանություններից պահանջել, որպեսզի միջամտեն Ռուսաստանի ներքին գործերին, այնպես ինչպես Ռուսաստանը չի կարող միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Այլ պետության ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը միջազգային հայտնի սկզբունք է»։

Աննա Կարապետյանն, անդրադառնալով Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցին, նշել է. «Interfax-ին Զոհրաբ Մնացականյանի տված հարցազրույցում դիվանագիտության ու դիվանագիտական բառակազմի այնպիսի գերհագեցածություն էր նկատվում, որ նույնիսկ այն, ինչ պիտի շատ կոշտ ու հստակ ասվեր, կորում էր գեղեցիկ ու փափուկ բառերի արանքում»:

Հրապարակումը պատրաստվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ։

#ԶոհրաբՄնացականյան #ԱԳՆ #Մեդիա #Մեդիապաշտպան