Հանձնարարեք Ձեր օգնականներին, որ ստուգեն, թե ինչպես են տնօրենները վերահսկում ուսուցիչների «լայքերը» (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված հարցապնդման պատասխանը: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է ԱԺ ամբիոնից անվստահություն հայտնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության նախարար Արայիկ Հարությունյանին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմելով նախարարին՝ նշեց, որ դպրոցներում կա վախի մթնոլորտ․ «Հանձնարարեք Ձեր օգնականներին, որ ստուգեն, թե ինչպես են տնօրենները վերահսկում ուսուցիչների սոցիալական գրառումները և «լայքերը»։ Պարոն Հարությունյան, Դուք տապալել եք բոլոր այն ոլորտներոը, որը վստահվել է Ձեզ»։ Պատգամավորը հավելեց, որ միանում են ԼՀԿ-ի իրենց գործընկերների՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին։

Մանրամասները՝ տեսանյութում