Վերադառնում ենք ժամանակներին, երբ ասվում էր՝ ցախավել լինի, մերը լինի․ Գորգիսյանը՝ ԿԳՄՍ նախարարին (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված հարցապնդման պատասխանը: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է ԱԺ ամբիոնից անվստահություն հայտնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության նախարար Արայիկ Հարությունյանին: Դիմելով Արայիկ Հարությունյանին՝ Գևորգ Գորգիսյանը նշեց․ «Դուք նշեցիք, որ հեղափոխության առաջնորդ լինելն է այն պատճառը, որով դուք նախարար եք։ Ցավով պետք է արձանագրենք, որ վերադառնում ենք հին ժամանակներին, երբ ասվում էր՝ ցախավել լինի, մերը լինի, և  այդ մոտեցումն ու սկզբունքն էր, որ հիմք դրեց բոլոր արատավոր երևույթներին, որով հետագայում ՀՀ-ում ունենք»։

Մանրամասները՝ տեսանյութում