Մարդիկ հեռացվում են դպրոցների կառավարման խորհուրդներից քաղաքական նկատառումներով․ Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված հարցապնդման պատասխանը: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է ԱԺ ամբիոնից անվստահություն հայտնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության նախարար Արայիկ Հարությունյանին: Դիմելով Արայիկ Հարությունյանին՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց․ «Պարոն Հարությունյան, Ձեր գործողությունները չեն համապատասխանում Ձեր խոսքերին։ Նույն դպրոցների կառավարման խորհուրդներում շարունակում են մնալ քաղաքական մարդիկ, բուհերի կառավարման խորհուրդներում շարունակում են մնալ քաղաքական մարդիկ։ Ավելին, մարդիկ հեռացվում են դպրոցների կառավարման խորհուրդներից քաղաքական նկատառումներով, որտեղ «մեղքը» նույնիսկ իրենցը, չէ այլ իրենց բարեկամինը, որովհետև Ձեզ դուր չի եկել բարեկամի ելույթը»։

Մանրամասները՝ տեսանյութում