Նոր նախագծով, եթե անձը ունի դատվածություն, չի կարող մասնակցել ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրությանը (տեսանյութ)

ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ԱԺ քննարկման է ներկայացրել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Մենք այս նախագծով անդրադառնում ենք Պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի ընտրության ընթացակարգերին: Մեր առաջարկվող փոփոխությունները հետևյալն են: Առաջինը, գործող ընթացակարգով, միայն բարձրագույն կրթությունը բավարար է, որպեսզի մարդը կարողանա մասնակցել ցանկացած Պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի մրցույթին, հիմա մենք ավելացնում ենք նաև 2 տարվա համապատասխան մասնագիտական ստաժը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ»,- ներկայացնելով օրենքի նախագիծը՝  նշեց պատգամավորը, ապա  հավելեց, որ համաձայն օրենքի նոր նախագծի, եթե անձը ունի դատվածություն, չի կարող մասնակցել ՊՈԱԿ-ների տնօրենի ընտրությանը:

Մանրամասները՝ տեսանյութում