Պատկերացնում եմ խեղճ երեխաների հոգեվիճակը, երբ իրենց դիմաց կագնած «հերոսը» բացատրում է կրթության կարևորությունը «յաշչիկ առնելու և ստեղծելու» տրամաբանության մեջ

Պատկերացնում եմ խեղճ երեխաների հոգեվիճակը, երբ իրենց դիմաց կագնած «հերոսը» բացատրում է կրթության կարևորությունը «յաշչիկ առնելու և ստեղծելու» տրամաբանության մեջ:

Հատկապես, եթե այս բարեվարքության հետ ուղիղ կոնֆլիկտի մեջ գտնվող բացատրությունը «յաշչիկի» հետ կապ ունեցող և այն ճանաչող երեխայի մոտ առաջացնում է դպրոցը թողնելու և փողոցում անգրագետ մնալով «յաշչիկ առնելու» անզուսպ ցանկություն:

Սիրելի ծնողներ, ձեր երեխաներին հեռու պահեք այդ մարդուց, փակեք նրանց աչքերն ու ականջները նրա խոսելու ժամանակ կամ փոխեք հեռուստաալիքը:

Իսկ ավելի ճիշտ կլինի այդ մարդուն դասակարգել 18+ ժանրում և օրենքի ուժով ցուցադրել միայն գիշերը 00.00-ից հետո:

Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից

Պատկերացնում եմ խեղճ երեխաների հոգեվիճակը, երբ իրենց դիմաց կագնած «հերոսը» բացատրում է կրթության կարևորությունը «յաշչիկ…

Опубликовано Artur Ghazinyan Вторник, 15 сентября 2020 г.