ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել առանց երեխայի համաձայնության՝ նրան հոգեբուժարանում հոսպիտալացնելը (տեսանյութ)

ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստում  ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ավանեսյանը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Սահմանադրական դատարանի 2020 թ. հունվարի 30-ի որոշումից: Որոշման համաձայն, երեխայի իրավունքների մասին օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչվել է Սահմանադրության 25-րդ և 37-րդ հոդվածներին հակասող, այնքանով, որքանով չի ամրագրում երեխային հոգեբուժական հաստատություն  հոսպիտալացնելիս վերջինիս համաձայնության պարտադիր լինելը այն դեպքերում, երբ երեխայի տարիքը և հոգեկան առողջությունը  թույլ են տալիս, որ վերջինս արտահայտի իր կամքը:

Մանրամասները՝ տեսանյութում