Խաղողագործների խնդիրը ոչ միայն տնտեսական ու սոցիալական հարթությունում է, այլև մարդու իրավունքների
Ուղիղ հեռարձակմամբ հետևում եմ Արարատի մարզում խաղողագործների խաղաղ բողոքի գործողությանը։
Հարկ է ընդգծել, որ խաղողագործների խնդիրը ոչ միայն տնտեսական ու սոցիալական հարթությունում է, այլև մարդու իրավունքների։ Միայն մի ասպեկտ նշեմ. այստեղ գործ ունենք սեփականության իրավունքի և դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող «օրինական ակնկալիքի» հետ։ Իսկ խաղողագործների «օրինական ակնկալիքի» առաջնային պատասխանատուն հենց պետությունն է՝ ո՛չ մթերող (եթե չկա պայմանագիր) և ո՛չ էլ արտադրող ու իրացնող ընկերությունները։
«Իրավական ուղին» կիրականացնի խնդրի մանրամասն ուսումնասիրություն՝ հենց իրավապաշտպանական ասպեկտով։
Պետության անգործության և անգործունակության պատճառով գյուղացին չպետք է տուժի։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից
Ուղիղ հեռարձակմամբ հետևում եմ Արարատի մարզում խաղողագործների խաղաղ բողոքի գործողությանը։Հարկ է ընդգծել, որ…
Опубликовано Ruben Melikyan Среда, 16 сентября 2020 г.