«Զվարթնոց» օդանավակայանը հրապարկել է կանոնավոր ավիաչվերթների ցանկը

«Զվարթնոց» օդանավակայանը հրապարակել է այն ավիաընկերությունների ցանկը, որոնք արդեն իսկ վերսկսել են կամ շուտով կվերսկսեն կանոնավոր չվերթները: Չվերթների ցանկը ներկայացնում ենք ստորև.

«Aeroflot Russian Airlines -ը Մոսկվա-Երևան-Մոսկվա երթուղով չվերթներն իրականացնում է յուրաքանչյուր հինգշաբթի, շաբաթ օրերին, իսկ սեպտեմբերի 27-ից կիրականացնի նաև կիրակի օրերին:

Air France -ը Փարիզ-Երևան-Փարիզ երթուղով չվերթներն իրականացնում է երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:

Austrian Airlines -ը Վիեննա-Երևան-Վիեննա երթուղով չվերթներն իրականացնում է երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերին, իսկ հոկտեմբերի 2-ից կիրականացնի նաև ուրբաթ օրերին:

Belavia -ի Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով չվերթերն իրականացվում են ամեն օր:

Fly Dubai-ի Դուբայ-Երևան-Դուբայ երթուղով չվերթներն իրականացվում են երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:

Middle East Airlines-ի Բեյրութ-Երևան-Բեյրութ երթուղով չվերթներն իրականացվում են շաբաթ օրերին։

Qatar Airways-ը Դոհա-Երևան-Դոհա երթուղով չվերթներն իրականացնում է երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:

Sky Up-ը Կիև-Երևան-Կիև երթուղով չվերթներն իրականացնում է երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Ukraine International Airlines-ը Կիև-Երևան-Կիև երթուղով չվերթներն իրականացնում է երեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին:

Air Cairo-ն սեպտեմբերի 17-ից կվերսկսի Շարմ էլ Շեյխ- Երևան- Շարմ էլ Շեյխ երթուղով չվերթները, որոնք կիրականացվեն հինգշաբթի և կիրակի օրերին:

AMC Airlines-ը սեպտեմբերի 19-ից կվերսկսի Շարմ էլ Շեյխ- Երևան- Շարմ էլ Շեյխ չվերթները, որոնք կիրականացվեն յուրաքանչյուր շաբաթ օր:

Armenia Airways-ի Երևան-Թեհրան-Երևան երթուղով չվերթները կվերսկսվեն սեպտեմբերի 20-ից և կիրականացվեն երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:

Air Arabia-ի Շարժա-Երևան-Շարժա երթուղով չվերթները կվերսկսեն հոկտեմբերի 11-ից և կիրականացվեն չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին: