Միջադեպ ԱԺ-ում. Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող պաստառը թույլ չէին տալիս մտցնել դահլիճ (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովում հրմշտոց է տեղի ունեցել  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանի, Գևորգ Գորգիսյանի ու ԱԺ անվտանգության աշխատակիցների միջև: ԼՀԿ պատգամավորները փորձում էին ԱԺ նիստերի դահլիճ մտցնել «Քայլ արա, դուխով հեռացիր» գրությամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված պաստառը, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չէին տալիս:

Երբ ընդդիմադիր պատգամավորները փորձում էին պաստառը տանել դահլիճ, Ալեն Սիմոնյանը նախ ծանոթացավ պաստառի գրությանը, ապա հորդորեց անվտանգության ծառայողներին պատգամավորներին պաստառով չթողնել նիստերի դահլիճ: Դրանից հետո պատգամավորները փորձեցին ներս մտնել, սակայն  անվտանգության աշխատողները հրեցին Գորգիսյանին, ինչից հետո դուրս եկավ Արարատ Միրզոյանը, որի միջամտությունից հետո թույլ տվեցին ներս մտնել պաստառով:

Մանրամասները՝ տեսանյութում