Կեղծ արժեհամակարգային հեղափոխություն (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է քաղաքական վերլուծաբան, գրող Արծրուն Պեպանյանը։

Տարիներով մենք խոսում էինք մեզանում արժեհամակարգ փոխելու, հասարակության մտածելակերպը փոխելու մասին, և ահա եկել է մի իշխանություն, որը լծվել է նոր գիտակցություն սերմանելու, նոր արժեհամակարգ սերմանելու գործին։ Բայց արդյո՞ք դա այն է, ինչի մասին խոսում էինք՝ պատասխանատու, իրավագիտակից քաղաքացի դաստիարակելու պահանջի մասին բարձրաձայնելիս։ Արծրուն Պեպանյանի դիտարկմամբ՝ փոխում են, բայց տրամագծորեն հակառակ ուղղությամբ՝ ազգայինն ավելի ամրապնդելու փոխարեն՝ արմատախիլ են անում այն, ազգային արժեքները փոխարինում կեղծ գաղափարներով։

Կարո՞ղ ենք արձանագրել, որ երկու տարի առաջ տեղի ունեցածը նաև հասարակության արթնացումի մեկնարկ էր, մարդիկ սկսել են վերլուծել, հետևություններ անել իրենց բացթողումների մասին։ Որքանո՞վ են այս իշխանություններին ձայն տված քաղաքացիները և հիասթափվածները գիտակցում իրենց մեղավորությունը, թե նորից փորձում են մեղավորներ գտնել դիմացինի մեջ։

Իշխանությունների վարկանիշը իսկապե՞ս սրընթաց անկում է ապրում, մարդիկ հերթական հիասթափությունն են ապրում, որն ապրել են միշտ, թե հույս փայփայենք, որ մեր հաջորդ ընտրություններն արդեն ոչ թե զգացմունքային, այլ գիտակցված են լինելու։

Որքանո՞վ է ընդդիմությունը հանրային պահանջները ներկայացնում և պաշտպանում դրանք և ինչո՞ւ է ընդդիմությունը պառակտված՝ լավ հասկանալով, որ կղզյակներով որևէ հարցի լուծում չի կարող տալ։

Մանրամասները՝ տեսանյութում