«Իմ քայլը» խմբակցությունը կողմ քվեարկեց կորոնավիրուսի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի ստեղծմանը (տեսանյութ)

ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստում խորհրդարանը կողմ քվեարկեց նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելուն:

Քվեարկությունից առաջ վարման կարգով հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և նշեց. «Մենք մնում ենք այն կարծիքին, որ նման քննիչ հանձնաժողով ստեղծելը այս պահի դրությամբ անհասկանալի է, որովհետև այն որևէ շոշափելի արդյունք չի տալու: Այնուամենայնիվ «Իմ քայլը» խմբակցությունը չի խոչընդոտելու քննիչ հանձնաժողովի ստեղծմանը»:

Մանրամասները՝ տեսանյութում