Ռազմագերիների նման փոքրահասակ երեխաները բարձրացրել են ձեռքերը շարք կանգնած, որպեսզի ջերմաչափվեն (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի հայտարարությունների ժամին  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ամբիոնից ցույց տալով դպրոց հաճախող երեխաների նկարները՝ նշեց. «Ռազմագերիների նման փոքրահասակ երեխաները բարձրացրել են ձեռքերը շարք կանգնած, որպեսզի սույն տիկինը, ենթադրաբար, ուսուցիչը ճեմելով մոտենա երեխաներին և չափի ջերմությունը»: «Երկար անունով նախարարությունից իջեցված անհասկանալի հանձնարարականը կատարելու համար ինչո՞ւ եք կոտորում ձեզ»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում