Երկու տարբերակ կա՝ «Ես եմ» ծրագիրը փակել կամ վերակառուցել

Զինված ուժերում ներդրված «Ես եմ» ծրագրին եմ անդրադարձել, որի ներդրումը բանակում, ըստ Պաշտպանության նախարարության պաշտոնական հիմնավորման, կոչված է խրախուսելու նրանց, ովքեր իրենք են կայացրել առաջնագծում ծառայություն անցնելու որոշումը:

Ինձ ավելի շատ զարմացնում է այն հանգամանքը, որ այս անչափ հրապուրիչ համարվող ծրագրի մասնակիցների թիվը չի աճում, ավելին՝ մեկնարկից անընդհատ իջնում է։

Ես դա առավելապես կապում են այն հանգամանքի հետ, որ Պաշտպանության նախարարությունը ծրագրի մասսայականացման համար նկատելի քայլեր չի իրականացնում։ Ըստ էության, ծրագիրը առաջնահերթությունների մեջ չէ, ինչը չի բացառվում, որ պայմանավորված է այն խնդիրների հետ, որը կապված է առօրյայում նրանց ծառայության կազմակերպման և մարտական խնդիր լուծելու հետ։

Եթե առկա է նշածս ռիսկերը, ապա այստեղ երկու տարբերակ կա՝ փակել ծրագիրը կամ վերակառուցել։ Երկրորդի պարագայում պետք է մանրամասն ուսումնասիրել ծրագրի ու բուն ծառայության ներդաշնակեցման հետ կապված հարցերը, շտկել, փոփոխման ենթարկել պայմանագրով նախատեսված մի շարք դրույթներ, ապահովել անձնակազմը մարտական պատրաստության պլանով նախատեսված միջոցառումներին և իհարկե, սահմանի պահպանության և պաշտպանության հետ կապված բոլոր խնդիրների իրագործմանը։

Թեմայի հետ կապված մանրամասներն այստեղ

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Զինված ուժերում ներդրված «Ես եմ» ծրագրին եմ անդրադարձել, որի ներդրումը բանակում, ըստ Պաշտպանության նախարարության…

Опубликовано Tigran Abrahamyan Вторник, 15 сентября 2020 г.