Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 170 նոր դեպք

Վերջին 1 օրում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 170 նոր դեպք, վարակից ապաքինվածներ չեն եղել: Այդ մասին հայտնում է netgazeti.ge կայքը` հղում անելով կառավարության հրապարակած թվերին:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2562 դեպք, վարակվածներից 1369-ն առողջացել է, 19-ը` մահացել: 6633 մարդ Վրաստանի կարանտինային գոտիներում է, 836-ը հսկողության տակ է հիվանդանոցներում:

Նշենք, որ վերջին օրերին Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կտրուկ աճել է, սեպտեմբերի 14-ին գրանցվել էր վարակման 165 նոր դեպք, որը հակառեկորդ էր համարվել, սակայն այսօր վարակվածների թիվն ավելի է, քան սեպտեմբերի 14-ին: