Մենք ձեզ հետ կխոսենք կորոնավիրուսը պիցենտով և արաղով ախտահանելու մասին. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստում  Ազգային ժողովը քննարկում է ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդի պահանջով ստեղծված՝ նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով  իշխանական գործընկերների այն մեղադրանքներին, թե ընդդիմության  անպատասխանատու քայլերի և գործողությունների արդյունքում կորոնավիրուսը տարածվել է՝  նշեց, որ սա ևս հրաշալի առիթ է, որպեսզի իշխանությունը կողմ քվեարկի հանձնաժողովի կազմի ստեղծմանը: «Մենք ձեզ հետ միասին կքննարկենք միտինգների ժամանակ վարակվածների և «Այո»-ի քարոզարշավի ժամանակ վարակվածների, ձեզ հետ միասին կքննարկենք Հռոմի և Իտալիայի անպատասխանատու ռեյսերի, ձեզ հետ միասին կքննարկենք կորոնավիրուսը պիցենտով և արաղով ախտահանելու մասին: Ձեզ հետ միասին կքննարկենք հիմա լեռներում մագլցող մեր նախարարի բազմաթիվ հայտարարությունները»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում