«Կովկաս-2020» զորավարժությանը ներգրավված հայ զինծառայողները մեկնել են ՌԴ

Սեպտեմբերի 21-ին մեկնարկող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը մասնակցող ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը սեպտեմբերի 12-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի ծառայությունը:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանը մեկնումից առաջ հրահանգավորել է զորավարժությանը ներգրավված զինծառայողներին,  տվել համապատասխան հանձնարարականներ։