Շատ ուժեր փորձում են օգտվել այս իրավիճակից, որ մեր քաղաքական թիմը գնում է դժվարին ճանապարհով (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայապետյանը անդրադառձավ շրջանառության մեջ դրված օրենքի նոր նախագծին, համաձայն որի՝ 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։ Մխիթար Հայրապետյանը անդրադառնալով ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ ստեղծված աղմուկին և հրաժարականի պահանջին՝ նշեց․«Կրթական բարեփոխումները երբեք որևէ երկրում հեշտությամբ չեն տրվում, բնական է, որ կլինի աղմուկ, բայց շատ կարևոր է, որ ասելիքը վերաբերի բովանդակությանը։ Շատ և շատ ուժեր փորձում են օգտվել այս իրավիճակից, որ մեր քաղաքական թիմը գնում է դժվարին ճանապարհով, այն է՝ ռեֆորմներ, և թիրախավորել են գործընկերոջս և մոռացել են, որ մենք պետք է խոսենք բովանդակության շուրջ»։ Մխիթար Հայապետյանը խոսեց նաև Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու մասին․«Իմ գործընկեր Արսեն Ջուլֆալակյանի հեռացումը օրենսդիր գործունեությունից վնասում է թե ոլորտին, թե հանձնաժողովին։ Արսեն Ջուլֆալակյանը եղել և մնում է ոլորտի լավագույններից մեկը»։

Մանրամասները՝ տեսանյութում