Վարորդական իրավունքի վկայականների փոխանակման ընթացակարգը չի փոխվելու. Ոստիկանություն

ՀՀ ոստիկանույթունը հայտարարություն է տարածել, որում գրված է.

«Հայտնում ենք, որ վարորդական իրավունքի վկայականների հատկացման կարգի վերաբերյալ նախատեսվող օրենսդրական փոփոխություններից հետո վարորդական վկայականների փոխանակման ընթացակարգը չի փոխվելու, մասնավորապես որակավորման քննության մասնակցելու կարիք չի լինելու»: