Հայաստանում նախօրեին կորոնավիրուսով վարակվել է 172 մարդ, ապաաքինվել՝ 171

Հայաստանում սեպտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 172 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45 675-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 911 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Սեպտեմբերի 12-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 281 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1192-ի:

Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բուժառուները եղել են 61 և 55 տարեկան տղամարդիկ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում առողջացածների թիվը 171 է, ընդհանուր առողջացածներինը՝ 41 605, փաստացի բուժվողներինը՝ 2878 (մեկ օրում նվազել է 2-ով): Մեկ օրում արվել է 3372 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 234631 թեստ: