Վրաստանի խոշոր քաղաքներում ուստարվա մեկնարկը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 1-ը

Թբիլիսիում և Վրաստանի մյուս խոշոր քաղաքներում ուսումնական գործընթացը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 1-ը: Ինչպես նշել է վարչապետ Գեորգի Գախարիան՝ Թբիլիսիում, Գորիում, Ռուսթավում, Քութայիսում, Զուգդիդում և Փոթիում ուսումնական գործընթացը հետաձգվել է 2 շաբաթով: Այս մասին գրել է Aliq.ge-ն։

«Նշված քաղաքներում բուհերի և դպրոցների ուստարին կմեկնարկի հոկտեմբերի 1-ին»,- ասել է Գախարիան:

Հիշեցնենք` ավելի վաղ հայտարարվել էր, որ մանկապարտեզները ևս բացվելու են հոկտեմբերի 1-ին: