Նշվել են կորոնավիրուսի դեմ պատվաստմանն անհամատեղելի հիվանդությունները

Բժիշկ-իմունոլոգ Վլադիսլավ Ժեմչուգովը թվարկել է հիվանդությունները, որոնցով տառապող մարդկանց խստորեն հակացուցված են կորոնավիրուսի դեմ պատվաստումները: Այս մասին գրում է «Երեկոյան Մոսկվան»:

Դրանց թվում մասնագետը նշել է հիվանդություններ, որոնք կապված են իմունիտետը ճնշող դեղամիջոցների ընդունման հետ: Այդպիսի հիվանդության ամենապարզ օրինակը, նրա խոսքով, ուռուցքային հիվանդություններն են:

«Եթե կա բուժում, ապա այն ուղեկցվում է իմունիտետի ճնշմամբ: Ստացվում է, որ մի կողմից կա ցուցում, իսկ մյուս կողմից, ընդհակառակը, հակացուցում», – բացատրել է Ժեմչուգովը:

Բժիշկը հիշել է, որ պատվաստումների հետ կապված բոլոր հարցերը պետք է որոշի հիվանդի բուժող բժիշկը:

Բացի այդ, Ժեմչուգովը նշել է, որ COVID-19-ի դեմ պատվաստումների համար բացարձակ հակացուցված է նաև  բորբոքային և աուտոիմուն հիվանդությունները, արյան համակարգային հիվանդությունները և կարմիր գայլախտը:

Ռուսաստանի Առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցեց աշխարհում առաջին պատվաստանյութը՝ կորոնավիրուսային վարակի կանխարգելման համար: Դեղը մշակվել է Գամալեյայի անվան հետազոտական ​​կենտրոնում, այն արտադրվում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: