Բաքվի հերթական լկտիությունը. միջազգային հետախուզում է հայտարարել երկու հայ սպայի նկատմամբ

Ադրբեջանի քննչական մարմինները քրեական գործերով միջազգային հետախուզում են հայտարարել երկու հայ զինծառայողի նկատմամբ: Այս մասին գրում է aqreqator.az կայքը` հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը:

Ադրբեջանական աղբյուրը նշում է, որ օգոստոսի 23-ին մոլորված  և ադրբեջանական կողմում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի «տված ցուցմունքների հիման վրա մեղադրանք է առաջադրվել ռազմական կազմավորման հրամանատար Վազգեն Բախշիկի Վարդանյանին և դասակի հրամանատար Արմեն Գնելի Ջամալյանին»:

Նշվում է, որ երկու հայ զինծառայողների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, ինչի կապակցությամբ դիմումներ են ուղարկվել Ադրբեջանի ՆԳ նախարարություն, Պետական անվտանգության ծառայություն, ինչպես նաև Ինտերպոլի ազգային բյուրո:

Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ նույնպես քրեական գործ է հարուցվել: