ԱՄՆ-ում խնկարկում են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

2001 թվականի սեպտեմբերի 11-ին Միացյալ Նահանգներում կատարվեց պատմության մեջ զոհերի թվով ամենամեծ ահաբեկչությունը: Մահապարտ ահաբեկիչները առևանգել էին չորս  ուղևորատար օդանավ: Երկու օդանավերով խոցեցին և ոչնչացրին Առևտրի համաշխարհային կենտրոնի երկու երկնաքերերը: Երրորդ ինքնաթիռը ոչնչացրեց Պենտագոնի համալիրի մի հատվածը, որը տեղակայված է մայրաքաղաք Վաշինգտոնում: Չորրորդ ինքնաթիռում  ուղևորները դիմադրություն են ցույց տալիս ահաբեկիչներին, որի արդյունքում հավանաբար մեկ այլ շենք թիրախավորած ինքնաթիռը կործանվում է Փենսիլվանիա նահանգում: Բացի 19 մահապարտ ահաբեկիչներից, զոհվել է մոտավորապես 3000 մարդ, ևս 24-ը անհայտ կորել են:

Նյու Յորքում հիշատակի արարողություն է տեղի ունենում 9/11-ի հուշահամալիրում, որտեղ ամեն տարի սգավորները հավաքվում են, ընթերցում զոհերի անունները:

Կատարվածից հետ Ուսամա բեն Լադենը և Ալ Քայիդան ստանձնեցին ահաբեկչության պատասխանատվությունը, ինչին հաջորդեց ԱՄՆ-ի պատերազմը Աֆղանստանում:

ԱՄՆ-ի ուժայինները բեն Լադենին սպանեցին 2011-ի մայիսին Պակիստանի Աբոտաբադ քաղաքում գտնվող նրա առանձնատանը, ուր թաքնվում էր ահաբեկիչը իր ընտանիքի որոշ անդամների հետ: Դրանով վերջ դրվեց Ալ Քայիդայի առաջնորդի շուրջ 10 տարի տևած հետապնդումը: