Ռուսաստանը սրանից չունի. Թրամփը խոսել է ամերիկյան զենքի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ունեցած զենքից ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Չինաստանը չունեն:

«Ես ասացի. մենք ունենք համակարգեր, հրթիռներ, զինվորականներ… ունենք համակարգեր, որոնք դուք երբեք չեք էլ տեսել: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը  ոչ էլ Պուտինը նման բան չունեն: Ոչ ոք չունի այն, ինչ ունենք մենք», – ասել է Թրամփը՝ Միչիգանում հանդես գալով իր կողմնակիցների առջև:

Նախագահը նաև «հիվանդ» է անվանել նրանց, ովքեր պնդում են, թե նա գաղտնիքներ է հրապարակում այդ հայտարարություններով:

«Ես պարզապես ուզում եմ ասել, որ ԱՄՆ զինված ուժերը ամենահզորն է», – եզրափակել է Թրամփը:

Ավելի վաղ Թրամփը քննադատության էր ենթարկվել այն բանի համար, որ լրագրող Բոբ Վուդվորդին տված հարցազրույցի ժամանակ խոսել է ԱՄՆ-ում ինչ-որ գաղտնի հզոր զենքի գոյության մասին: