Բայց մինչև մենք այդ հավատքը ձեռք չբերենք (որ քո կամքը ենթարկես Քրիստոսի կամքին), ոչ հույս կլինի, ոչ էլ սեր, այլ լիքը հարցեր ու ընդվզում

Պողոս առաքյալն իզուր չի, որ Հավատքի, Հույսի ու Սիրո մասին գրելուց այս առաքինությունները դնում է այդ հերթականությամբ: Որովհետև հավատքից հույս է ծնվում, իսկ հույսը զորացնում է սերը: Օրինակ, ասենք մերձավորդ կյանքդ ուտում է ու քեզ նեղություն պատճառում: Բայց դու պատվիրան ունես, որ պիտի սիրես իրեն: Ինչպե՞ս վարվել: Եթե դու հավատք ունենաս (այսինքն քո կամքը հնազանդեցնես Քրիստոսի կամքին), ապա դու հույս կունենաս, որ ամեն ինչ այսպես չի մնալու հավիտյան: Հույս կունենաս, որ մի օր փոփոխություն կլինի, որ մի օր թեթևություն ու ազատում կլինի: Հույս կունենաս, որ Քրիստոսը կլսի քո աղոթքներն ու քո մերձավորին էլ կբուժի իր կրքերից, քո հավատքի պատճառով, ինչպես Հայոսի աղջկան իր հոր հավատքի պատճառով (Մարկոս 5:21-43): Ու այդ հույսից, կծնվի սերը քո մեձավորի նկատմամբ: Դու նրան կսիրես ու քո սերը կզորանա՝ սնվելով քո հավատքից ու քո հույսից: Բայց մինչև մենք այդ հավատքը ձեռք չբերենք (որ քո կամքը ենթարկես Քրիստոսի կամքին), ոչ հույս կլինի, ոչ էլ սեր, այլ լիքը հարցեր ու ընդվզում: Սրանք շատ լուրջ բաներ են, ժողովուրդ ջան: Մեր կյանքն ենք կորցնում, եթե այս բաներին հետամուտ չլինենք:

Արմեն Հարեյանի ֆեյսբուքյան էջից

Պողոս առաքյալն իզուր չի որ Հավատքի, Հույսի ու Սիրո մասին գրելուց այս առաքինությունները դնում է այդ հերթականությամբ:…

Опубликовано Արմեն Հարեյան Четверг, 3 сентября 2020 г.