Հայաստանում նախօրեին կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 177-ով, ապաքինվել է 201 քաղաքացի

Հայաստանում սեպտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 177 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45 503-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 909 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Սեպտեմբերի 11-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 280 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 4 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1189-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 201 է, ընդհանուր առողջացածներինը՝ 41 434, փաստացի բուժվողներինը՝ 2880 (մեկ օրում նվազել է 28-ով): Մեկ օրում արվել է 3450 թեստ Ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 231 259 թեստ: