Հայաստանում գունավոր հեղափոխության հիմնական նպատակը դեռ իրականացված չէ, նախապատրաստվում է 2-րդ փուլը

Հայաստանում 2018թ. գարնանը և գարնանից հետո կատարվածը գունավոր հեղափոխության 1-ին փուլն է միայն: Դժվար է ասել, թե հաջորդ փուլը, եթե դրա իրականացումը թույլ տրվի, ում միջոցով կարվի` Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ մեկ ուրիշի` սորոսական առավել ակնհայտ կողմնորոշում ունեցող, Ջորջ Սորոսի կամքն ամբողջությամբ և անվերապահորեն կատարող, որը հիմա գուցե նախապատրաստվում է ՀՀ վարչապետի պաշտոնում Փաշինյանին փոխարինելու համար: Մեր խնդիրն այս ամենի մասին ժամանակին զգուշացնելն է, որպեսզի գունավոր հեղափոխության 2-րդ փուլը թույլ չտրվի:

Իսկ ինչո՞ւ ենք կարծում, որ այն, ինչ տեղի է ունեցել վերջին շուրջ երկուսուկես տարում, գունավոր հեղափոխության առաջին փուլն է միայն: Այն պարզ պատճառով, որ Հայաստանում 2018թ. գարնանը գունավոր հեղափոխության քաղտեխնոլոգիայով, Ջին Շարպի «Ոչ բռնի գործողությունների 198 մեթոդ» աշխատությունում առաջարկված գործիքակազմի կիրառմամբ իրականացված իշխանափոխությունը կամ հեղաշրջումը դեռ չի լուծել հետխորհրդային տարածքում գունավոր հեղափոխությունների հիմնական նպատակը` թիրախային երկրի անջատումը Ռուսաստանից:

Գունավոր հեղափոխությունների ետևում կանգնած Սորոսը, աշխարհի գլոբալիստական այլ ուժերը կամ համաշխարհային հրեա-մասոնությունը մեր երկրում իրենց մի շարք նպատակներին հասնելով հանդերձ, Ռուսաստանի առնչությամբ նշված նպատակին դեռ չեն հասել, հետևաբար կարելի է եզրակացնել, որ այժմ նախապատրաստվում է գունավոր հեղափոխության 2-րդ փուլը կամ առաջին փուլից սահուն անցումը երկրորդ փուլին:

Հիշենք ս. թ. սեպտեմբերի 2-ին «Թավշյա հեղափոխությունները հետխորհրդային տարածքում. ծագումը և հետևանքները» թեմայով Մոսկվա-Մինսկ-Երևան-Բիշքեկ-Թբիլիսի տեսակամրջի ժամանակ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Զաբարովի հայտարարությունը, որ հետխորհրդային երկրներում կազմակերպված բոլոր գունավոր հեղափոխությունները, որպես կանոն, նպատակ ունեին այդ երկրներն առանձնացնել Ռուսաստանի Դաշնությունից:

«Որպես կանոն, ցավոք, այս բոլոր հեղափոխությունները կամ բացահայտ հակառուսական կողմնորոշում ունեն, իսկ ավելի հաճախ` հենց այդպիսի դանդաղ հոսացող ռուսաֆոբիա են, կամ նույնիսկ` ընդհանրապես Ռուսաստանից հեռու գնալու փորձ»,- ասել է Զաբարովը:

Վերջինս ասել է նաև, որ 2008-ի մարտի 1-ին Հայաստանում գունավոր հեղափոխության փորձ էր ձեռնարկվել:

Հետխորհրդային երկրներում գունավոր հեղափոխությունների ետևում կանգնած վերոնշյալ ուժերը հրաշալի գիտակցելով, որ հատկապես Թուրքիայի պես հարևան ունեցող Հայաստանում բնակչության ինչ-որ մի բավարար զանգվածի Ռուսաստանի դեմ տրամադրելը դյուրին գործ չէ, պատրաստվում են սաստկացնել մեր երկրում հակառուսական քարոզչությունը: Սա կարևոր նախապայման է գունավոր հեղափոխության երկրորդ փուլի իրականացման համար:

Թերևս հենց վերոնշյալի համատեքստում պետք է դիտարկել վերջերս Politik.am լրատվական կայքի հրապարակած այն տեղեկությունը, որ փաշինյանական իշխանության աջակցությունը վայելող ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը պատրաստվում է առաջիկայում ձեռք բերել «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Վարդանյան եղբայրներին պատկանող «ԱՐ» հեռուստաընկերությունը և այն, ինչպես 1in.am կայքը, վերածել հակառուսականի, հակառուսական օրակարգ ունեցող լրատվամիջոցի, այսինքն` զբաղվել հակառուսական քարոզչությամբ:

Ընդ որում, ըստ Politik.am-ի հիշյալ հրապարակման, «Բաբաջանյանն իր հեռուստաընկերության համար ֆինանսավորողներ է ճարել հենց այն հիմնավորմամբ, որ ստեղծվելիք հեռուստաընկերությունը, ինչպես իր կայքը, հակառուսական օրակարգ է ունենալու», «այս պահին արդեն իսկ որոշված է, որ Արման Բաբաջանյանի հեռուստաընկերությունում եթերաժամ են ունենալու սորոսականներ Դանիել Իոաննիսյանի և Արսեն Խառատյանի կազմակերպությունները։ Նրանց միջոցով, ըստ էության, կապահովվի հեռուստաընկերության ֆինանսավորումը Սորոսի հիմնադրամի կողմից»։

Ինչպես արդեն նշել ենք, «Ազգային ժողով» կոչվածի պատգամավոր Արման Բաբաջանյանը նաև ԼԳԲՏ-ների (լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվեստիտների) «իրավունքների» պաշտպան է և Հայաստանում այլասերվածների համար լայն իրավունքներ ապահովող Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման աջակից, «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ հանդես եկող, սակայն իրականում Հայաստանի Հանրապետության դեմ գործող:

Արման Բաբաջանյանին «ԱՐ»-ի հնարավոր վաճառքին արդեն անդրադարձել ենք այս թեմայով մեր նախորդ` «Հայաստանին մահացու հարված է նախապատրաստվում, կատարվածը գունավոր հեղափոխության 1-ին փուլն է միայն» հրապարակմամբ, հետևաբար դրա վերաբերյալ բոլոր տեղեկությունները չկրկնենք, ցանկացողները կարող են ծանոթանալ նշված հղմամբ: Անդրադառնանք այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է Թուրքիայի պես հարևան ունեցող Հայաստանում բնակչության ինչ-որ մի բավարար կամ վճռական նշանակություն ունեցող զանգվածի հակառուսական քարոզչությամբ տրամադրել ռուս ժողովրդի կամ Ռուսաստանի դեմ:

Նրանք, ովքեր վերոնշյալի հնարավորությունը կասկածի տակ են դնում, այդպես են վարվում կամ դիտավորությամբ` նպատակ ունենալով չեզոքացնել հայ-ռուսական հարաբերությունների դերն ու կարևորությունը գիտակցող մարդկանց շրջանում վտանգի զգացողությունը, կամ էլ չպատկերացնելով, թե ինչ է ԶԼՄ-ն և նպատակամետ հետևողական քարոզչությունը: Ինչպես ասում են, ջրի կաթիլը մի բան չէ, բայց տևականորեն կաթալով, կարող է նույնիսկ գրանիտը ծակել…

Նրանք չգիտեն նաև, թե ինչ է ամերիկացի սոցիոլոգ Ժոզեֆ Օվերտոնի մշակած տեխնոլոգիան` հայտնի «Օվերտոնի պատուհան» անվամբ, որը լայնորեն կիրառվել է Հայաստանում «թավշյա հեղափոխություն» կոչվածից և հետխորհրդային մի շարք երկրներում իրականացված գունավոր հեղափոխություններից առաջ: Հենց Օվերտոնի պատուհանի կիրառմամբ է, որ հհշական ընդդիմության և սորոսականների կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հասարակության մի մեծ հատվածի շրջանում դեմոնիզացվեց:

Հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, Հայաստանի բնակչության մի բավարար կամ վճռական նշանակություն ունեցող մասին դարձնել հակառուսական կողմնորոշում ունեցող, առաջիկայում հանգամանորեն կանդրադառնանք մեկ այլ հրապարակմամբ:

Արթուր Հովհաննիսյան