Վրաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքն սկսվել է. Գեորգի Գախարիա

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կառավարության նիստում հայտարարել է, որ կորոնավիրուսի սպասվող երկրորդ ալիքը փաստորեն սկսվել է, բայց իրավիճակը վերահսկվում է իշխանությունների կողմից: Հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

«Այսօր հայտնաբերված 57 դեպքը և երեկվա 44-ն ուղղակիորեն մատնանշում են, որ համաճարակաբանական իրադրությունը երկրում աստիճանաբար փոխվում է: Ինչպես ենթադրում էինք, փաստորեն երկրորդ ալիքն սկսվում Է: Մենք ենթադրում էինք աշնանը, և աշնանն այդ գործընթացն սկսվում է: Գլխավորն այն է, որ ոչ մի հիմք չկա խուճապահար լինելու, քանի որ մենք լիովին վերահսկում ենք իրադրությունը»,-հայտարարել է վարչապետը:

Վրաստանում սեպտեմբերի 10-ին հայտնաբերվել է կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային օրական աճ՝ 57 վարակված: