Կիպրոսը արգելափակում է ԵՄ պատժամիջոցները Բելառուսի դեմ

ԵՄ երկրները չեն կարող պատժամիջոցներ կիրառել Բելառուսի դեմ, քանի որ Կիպրոսը դա թույլ չի տալիս. արգելափակելով այս որոշումը՝ Նիկոսիան պահանջում է նմանատիպ միջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: Այս մասին հայտնում է Frankfurter Allgemeine թերթը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրները:

Աղբյուրների համաձայն, պատժամիջոցների մասին համաձայնություն չի հաջողվի ձեռք բերել մինչև ԵՄ արտգործնախարարների հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին: Սակայն օգոստոսի 14-ին Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները ամբողջությամբ աջակցում էին դրանց ներդրմանը:

Դրանից հետո դիվանագետները հասցրել են կազմել այն քաղաքացիների ցուցակը, որոնց արգելվելու է մուտք գործել ԵՄ և նրանց հաշիվները սառեցվելու են: Թերթը գրում է, որ ցուցակում ներառվել է շուրջ 40 մարդ:

Նշվում է, որ Կիպրոսը ցանկանում է հասնել Թուրքիայի դեմ սահմանափակող միջոցների ներդրմանը` Արևելյան Միջերկրական ծովում գազի արտադրության Անկարայի ծրագրերի պատճառով: