Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կունենա 6 վարչություն. գործադիրը հաստատեց

Հայաստանի կառավարությունն այսօրվա՝ սեպտեմբերի 10-ի նիստում հաստատեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը և հաստիքացուցակը:

Հանձնաժողովը կունենա 40 հաստիք և 6 վարչություն:

Ըստ այդմ, Հանձնաժողովը կունենա նախագահ, 4 անդամ, գլխավոր քարտուղար:

Հանձնաժողովի վարչություններն են՝

  1. Հայտարարագրերի վերլուծության վարչություն
  2. Վարույթների և իրավական ապահովման վարչություն
  3. Անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների, բարեվարքության և շահերի բախման վարչություն
  4. Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչություն
  5. Մեթոդական աջակցության վարչություն
  6. Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչություն: