Հայաստանին մահացու հարված է նախապատրաստվում, կատարվածը գունավոր հեղափոխության 1-ին փուլն է միայն

Թուրքիան, Ադրբեջանը, սորոսական և Արևմուտքի գլոբալիստական մյուս ուժերը, համաշխարհային հրեա-մասոնությունը սպասում են ՀՀ-ում տարիներ շարունակ հետևողականորեն իրականացվող հակառուսական, և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար խիստ վտանգավոր քարոզչության արդյունքին: Քարոզչություն, որի ետևում, եթե փորձենք մի փոքր վերլուծել ու ստանալ «ում է ձեռնտու» հարցի պատասխանը, երևում են հենց նրանց ականջները:

Քարոզչություն, որն իրականացվում է տարբեր մեթոդներով ու միջոցներով` հեռուստատեսության (այդ թվում նաև` մասոն ղեկավար ունեցող այն շանթող հեռուստաընկերության), ռադիոյի, էլեկտրոնային ու տպագիր ԶԼՄ-ների, սոցիալական ցանցերի ակտիվ օգտագործմամբ: Եվ, իհարկե, շատուշատ հարցերում օգտագործվում է հանրության մեծամասնության անտեղյակությունն ու միամտությունը: Ինչպես պատմական փաստերը, այնպես էլ մեր օրերի իրողությունները ներկայացվում են միակողմանիորեն, հաճախ նաև խեղաթյուրված, աղավաղված, կեղծված, կեղծիքը շատ խորամանկորեն ու նրբորեն ճշմարտության հետ խառնելով: Լայնորեն կիրառվում է կիսաճշմարտությունը` կեղծիքի ամենանուրբ ու վտանգավոր տեսակը, ներկայացնելու քարոզչական տեխնոլոգիան:

Գլոբալիստական ուժերի կամ մասոնների (ինչպես ուզում եք, անվանեք նրանց) կողմից հակառուսական քարոզչությունն ու քաղաքականությունն իրականացվում է հիմնականում պրոֆեսիոնալ կերպով, մարդկանց գիտակցության մեջ հակառուսական կործանարար թույնը ներարկվում է աստիճանաբար, ընդ որում, այդ քարոզչությունն ու քաղաքականությունը խթանում, դրան միտումնավոր նպաստում են որոշակի ուժեր ոչ միայն Արևմուտքից, այլև հենց Ռուսաստանից:

Ոչ միայն սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում եղած հրապարակումների երկարամյա դիտարկմամբ, այլև տարբեր, ծանոթ թե անծանոթ մարդկանց հետ կենդանի շփումների արդյունքում կարող եմ վկայել, որ մարդկանց ուղեղները «լվանալու», Հայաստանում ի վնաս Ռուսաստանի Դաշնության ու ռուս ժողովրդի, հանրային կարծիքն ու հասարակական տրամադրությունները փոխելու ուղղությամբ տարվող մեծածավալ աշխատանքը տվել ու տալիս է իր դառը պտուղները: Հայաստանում հակառուսական տրամադրությունների զարգացումն ուղղակի սպառնալիք է ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգությանը:

Գրեթե կասկած չունեմ, որ ՌԴ դեսպանատան և անվտանգության ծառայության որոշ պաշտոնյաներ Հայաստանում առկա իրավիճակն իրենց ղեկավարությանը համարժեք չեն ներկայացնում: Ասվում է մոտավորապես հետևյալը, որ, այո, Հայաստանում նույնպես որոշ ուժերի կողմից աշխատանքներ են կատարվում հակառուսական տրամադրությունների զարգացման ուղղությամբ (միտումնավոր թե ոչ միտումնավոր կերպով չեն ներկայացվում այդ աշխատանքների իրական մասշտաբները), բայց այդ ամենը Ռուսաստանի համար լուրջ վտանգ չի ներկայացնում, քանի որ հասարակության մեծամասնության կողմից հակառուսական քարոզչությունն ընկալում և աջակցություն չի ստանում:

Ընդունենք, որ դա այդպես է, բայց քանի՞ լումա կարժենա Ռուսաստանի անհանգստանալը և համապատասխան միջոցների ձեռնարկումն այն բանից հետո, երբ Հայաստանում հակառուսական քարոզչությունն արդեն բնակչության մեծամասնության կողմից ընկալում և աջակցություն կստանա… Ռուսաստանի ղեկավարությունն ինչպես Մայդանից առաջ էր թերի ու սխալ տեղեկատվություն ստացել Ուկրաինայից, այնպես էլ Հայաստանում 2018-ի «թավշյա հեղափոխությունից» առաջ էր թերի ու սխալ տեղեկատվություն ստացել մեր երկրից: Բայց քանի՞ անգամ կարելի է սխալվել, ընդ որում, կրկնելով նույն սխալը…

Ռուսաստանի քաղաքական որոշ վերլուծաբաններ, որոնք միգուցե հայտնի ուժերի (թուրքական, ադրբեջանական, հրեական, գլոբալիստական…) ներկայացուցիչներ կամ պատվերները կատարողներ են, ասում են, թե Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճը, եթե նույնիսկ դա իրականություն է, վնասելու է միայն հայերին ու Հայաստանին, Ռուսաստանը դրանից առանձնապես չի տուժելու: Սա շատ սխալ կարծիք է: Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճն ունի երկու սուր ծայր, որոնցից մեկն ուղղված է Հայաստանի, մյուսը` Ռուսաստանի սրտին:

Չնայած Հայաստանում տարիներ շարունակ իրականացվող հակառուսական նպատակամետ քարոզչությունն ուղղակի սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը, դրա դեմն առնելու համար և Հայաստանի նախկին ու ներկա ղեկավարությունը, և ԱԱԾ-ն որևէ միջոց չեն ձեռնարկել: Շահարկվում է կարծիքի ազատ արտահայտման, խոսքի ազատության սահմանադրական իրավունքը, մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը` երաշխավորված ՀՀ Սահմանադրությամբ, սակայն միաժամանակ անտեսվում, որ այդ Սահմանադրության այդ նույն` 42-րդ հոդվածի 3-րդ մասով կարծիքի արտահայտման ազատությունն օրենքով կարող է սահմանափակվել պետական անվտանգության, այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Ի դեպ, ՀՀ Սահմանադրությունը 2015 թ. փոփոխություններից, լրացումներից առաջ էլ հնարավորություն տալիս էր կարծիքի արտահայտման ազատությունն օրենքով սահմանափակելու, բայց…  Եվ հիմա Հայաստանը հասարակության գիտակցության փոփոխության առումով գնում է մինչմայդանյան Ուկրաինայի ճանապարհով, բայց, ի տարբերություն Ուկրաինայի, ունենալով Թուրքիայի և Ադրբեջանի նման հարևաններ, որոնք եթե պահը հարմար լինի, միասնաբար կիրականացնեն մի նոր ցեղասպանություն, այս անգամ թերևս արդեն վերջնական:

«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Թուրքիային զսպող միակ գործոնը` ռուսական գործոնը, աշխատի, քանի որ, կրկնում եմ, դա մեզ համար էքզիստենցիալ սպառնալիք է»,- ՌԲԿ-ին վերջերս տված հարցազրույցում շեշտել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նույն լրատվամիջոցին տված հարցազրույցում Քոչարյանն ասել է նաև, որ էներգիա, ուժ է պետք «Ազգերի բարեկամություն» կարգախոսը, հայ-ռուսական հարաբերությունները սնելու համար:

«Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, ինձ անհանգստացնում է, քանի որ այստեղ լրիվ հակառակն է տեղի ունենում»,-ասել է ՀՀ նախկին նախագահը:

Հարցին, թե ինչո՞վ է դա դրսևորվում, Քոչարյանն ասել է. «Հայաստանի «սորոսիզացիայով»: Դա իմ տերմինն է, պայմանականորեն…Հարցը հենց Սորոսը չէ: Ես տեսնում եմ, թե այստեղ ինչ է կատարվում: Դա երիտասարդության շրջանում այնպիսի արժեքների պարտադրումն է, որոնք մեր միջից հանում են ինքնության բաղադրիչը, վերաբերմունքը հավատքին, ընտանիքին, դաշնակիցների հավերժ լինել կամ չլինելը: Եվ եթե դա նախկինում արվում էր մարգինալ ՀԿ-ների մակարդակով, այսօր այդ ամբողջ կազմը մտել է իշխանություն»:

Անդրադառնալով այն հարցին, որ այդ ՀԿ-ները գոյություն ունեին նաև նրա օրոք, հետևաբար ինչո՞ւ դրանք չէին փակվում, ՀՀ երկրորդ նախագահն ասել է, թե չգիտեր, որ Հայաստանում Սորոսի գրասենյակ կա:

«Պարզապես ինչ-որ կազմակերպություն ունեին, և, ինչքանով հիշում եմ, նույնիսկ գրասենյակ չունեին,- ասել է Քոչարյանը:- Ես իսկապես չգիտեի, որ գրասենյակ ունեն: Այսինքն` կար ինչ-որ մարգինալ կազմակերպություն, սակայն այն չէր ազդում պրոցեսի վրա: Ես զարմացել էի, թե ինչպես են նրանք վերջին տարիներին այդքան ամրապնդվել»:

ՀՀ երկրորդ նախագահը հավելել է, որ հայ-ռուսական հարաբերությունները կոռոզիայի են ենթարկվում: Նրա կարծիքով, պետք է դիմել փափուկ ուժի կիրառման մեխանիզմներին:

«Ինչո՞ւ են ինձ հուզում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն ավելի շատ, քան Ռուսաստանում,- ասել է Քոչարյանը:- Քանի որ Ռուսաստանում ես տեսնում եմ, որ պետականությունը ռուսական ինքնության հզոր մասն է, դրանով սնվել է ՌԴ ամբողջ պատմությունը, գրականությունը, երաժշտությունը, բացարձակ ամեն ինչ: Իսկ Հայաստանում այդպես չէ, մենք չունենք պետականության այդ պատմությունը: Քանի տարի է, Արևմուտքը փորձում խարխլել ռուսական ինքնությունը, սակայն չի ստացվում, քանի որ այն խորը արմատացած է: Մենք այդ առումով խոցելի ենք: Սորոսականներն այսօր ղեկավարում են բուհերը, նրանք ներթափանցում են բոլոր ոլորտներ: 5-10 տարի, և ինձ համար անհասկանալի է, թե ինչպիսին կլինի միջին վիճակագրական հայը»:

Ռուսաստանի ու Իրանի հանդեպ «քայլող» բազմաթիվ պատգամավորների անպարկեշտ ու պարզապես ապշեցուցիչ հայտարարությունների մասին ֆեյսբուքյան իր էջում վերջերս համառոտ հիշատակել էր նաև Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար, ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանը: Բայց կան ավելի վտանգավոր դրսևորումներ: Դրանցից մեկին օրերս համառոտ անդրադարձել էինք մեր «Հայաստանում Սատանայի ծրագիրը գործողության մեջ» հրապարակմամբ:

«Ազգային ժողով» կոչվածի պատգամավոր, փաշինյանական իշխանության աջակցությունը վայելող, ԼԳԲՏ-ների (լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվեստիտների) «իրավունքների» պաշտպան և Հայաստանում այլասերվածների համար լայն իրավունքներ ապահովող Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման աջակից, «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ հանդես եկող, սակայն իրականում Հայաստանի Հանրապետության դեմ գործող Արման Բաբաջանյանը, ըստ Politik.amի հրապարակման, պատրաստվում է առաջիկայում ձեռք բերել «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Վարդանյան եղբայրներին պատկանող «ԱՐ» հեռուստաընկերությունը:

Հիշյալ կայքի տեղեկությունների համաձայն, Արման Բաբաջանյանի կողմից «ԱՐ» հեռուստաընկերությունը ձեռք բերելուց հետո այն, ինչպես 1in.am կայքը, կվերածվի հակառուսականի, ունենալու է հակառուսական օրակարգ, այսինքն` զբաղվելու է հակառուսական քարոզչությամբ: Ի դեպ, Politik.amի տեղեկություններով, «այս պահին արդեն իսկ որոշված է, որ Արման Բաբաջանյանի հեռուստաընկերությունում եթերաժամ են ունենալու սորոսականներ Դանիել Իոաննիսյանի և Արսեն Խառատյանի կազմակերպությունները։ Նրանց միջոցով, ըստ էության, կապահովվի հեռուստաընկերության ֆինանսավորումը Սորոսի հիմնադրամի կողմից»։

«Պատգամավորը ցանկանում է իր հակառուսական կողմնորոշում ունեցող 1in.am կայքը վերածել հեռուստաընկերության,- ս. թ. սեպտեմբերի 2-ին «Վարդանյան եղբայրները հեռուստաընկերություն են նվիրում հակառուսներին և սորոսականներին» վերտառությամբ իր հրապարակման մեջ գրել է Politik.am-ը:-Բաբաջանյանն իր հեռուստաընկերության համար ֆինանսավորողներ է ճարել հենց այն հիմնավորմամբ, որ ստեղծվելիք հեռուստաընկերությունը, ինչպես իր կայքը, հակառուսական օրակարգ է ունենալու:

Չնայած այն հանգամանքին, որ Բաբաջանյանը վայելում է իշխանությունների աջակցությունը, օրենքի տեսանկյունից լուրջ խնդրի առաջ է կանգնած։ Հեռուստահաճախականությունները շատ չեն Հայաստանում, իսկ եղածներն էլ իրենց վարձակալներն ունեն, որոնք վստահաբար մասնակցելու են նաև նոր մրցույթին։ Լիցենզավորման այս մրցույթի ընթացքում նախապատվություն է տրվելու այն հայտատուներին, որոնք վերջին երեք տարիների ընթացքում արդեն իսկ ունեցել են գործող հեռուստաընկերություն։ Արման Բաբաջանյանի լրատվական կայքը ինչպես հայտնի է այս պահանջին չի համապատասխանում։

Հակառուսական այս հեռուստաընկերությունը կարող է  գոյություն ունենալ միայն մեկ դեպքում, եթե «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Վարդանյան եղբայրները  իրենց պատկանող «ԱՐ» հեռուստաընկերությունը փոխանցեն Արման Բաբաջանյանին։

Մեր տեղեկություններով Արման Բաբաջանյանը արդեն իսկ համաձայնության է եկել Վարդանյան եղբայրների հետ և սիմվոլիկ գումարի դիմաց հակառուս այս գործիչը նվեր կստանա  հեռուստաընկերություն»։

Հասկանալի է, թե դրանից հետո Հայաստանում հակառուսական քարոզչությունն ինչ սաստկությամբ է ծավալվելու: Եթե այս մասին Ռոբերտ Քոչարյանն իմանար, գուցե չասեր` «5-10 տարի, և ինձ համար անհասկանալի է, թե ինչպիսին կլինի միջին վիճակագրական հայը»:

Արթուր Հովհաննիսյան