«Առանց ՀՀԿ-ի ոչ մի ընդդիմադիր ուժ չի կարող հաջողության հասնել». ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյան

Մենք չենք գործում ընդդեմ ինչ–որ մեկի, մենք գործում ենք հանուն երկրի

-Անցած շաբաթ արտակարգ դրությունը փոխարինեցին կարանտինով: Ի՞նչ է դա նշանակում այն միջոցների լեզվով, որոնք իշխանությունը ձեռնարկում է ընդդիմության գործունեությունը սահմանափակելու համար։

-Կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված գործողությունները դատապարտված էին ի սկզբանե, իշխանությունն անտեսում էր մասնագետների կարծիքը, որոշումներն ուշացած էին, իսկ նրանք, որոնք յուրաժամանակ էին թվում, իրականացվում էին համապատասխան վերահսկողության շրջանցումով: Փոխարենը խիստ հսկողության էին ենթարկվում իշխանության քաղաքական ընդդիմախոսների ակցիաներն ընդդեմ տխմար «բարեփոխումների» և ժողովրդավարության աղաղակող խախտումների։ Կառավարության և պարետատան միջոցառումները միտված էին ընդդիմության հնազանդեցմանը, այլ ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքարին։ Ինչ վերաբերում է կարանտինին, ապա դեռ վաղ է եզրահանգումներ անել, կառավարությունը դեռ չի հնչեցրել բոլոր նորմատիվ ակտերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի համակարգն աշխատի:

-Ուրբաթ օրը Ռեֆորմիստների կուսակցության երթն անցավ կենտրոնական փողոցներով, մասնակիցները վանկարկում էին՝ «Նիկոլ, ստախո՛ս» և «Նիկոլ, հեռացի՛ր», չբախվելով չնչին իսկ դիմադրության։ Անցորդները միայն հավանություն էին տալիս այդ կարգախոսներին։ Երթը ցույց տվեց, որ Հայաստանում չկա քաղաքացիական պատերազմի վտանգ, որովպատճառաբանում էին որոշ ընդդիմադիրներ հանրահավաքների ու երթերի անցկացման մտավախությունը՝ «իրար դեմ պատ կազմած» քաղաքացիական դիմակայություն չառաջացնելու համար։ Ձեր կարծիքով, ի՞նչ եզրահանգումներ են բխում այդ ակցիայից:

-ՀՀԿ-ն երբեք չի խուսափել փողոցային ակցիաներից, և սեպտեմբերի 4-ի ակցիան բնավ առաջինը չէր։ Հանրապետականները պարբերաբար փողոցային ակցիաներ են անցկացնում, վերջինը մեկ ամիս առաջ էր՝Հայաստանում ԵՄ ներկայացուցչության մոտ։ Իսկ որպես առաջին բազմամարդ ակցիա՝ ես կհիշատակեի դատարանի շենքի մոտ տեղի ունեցած ակցիան ի պաշտպանություն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ուր եկել էին հազարավոր քաղաքացիներ, առանց մեր կողմից որևէ կոչի։ Երբ մարդը, որի դեմ քաղաքական շարժառիթներով քրեական գործ են սարքում, դատարանի շենքի շեմից ոտքը ներս դնելուցառաջ արտաբերում է «Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում» արտահայտությունը, ապա, համաձայնեք, դա անչափ գնահատելի է։ Այդ արտահայտության մեջ է ամփոփված մեր գլոբալ տարբերությունը Նիկոլից. մենք չենք գործում ընդդեմ ինչ-որ մեկի, մենք գործում ենք հանուն երկրի։

«Ես գիտեմ, որ ես մեծամասնությունից եմ»

–Երրորդ նախագահի կողմից դա արարք էր, դատարանի շեմին հնչած այդ արտահայտությունն արդեն մեր պատմության մասն է։ Ինչու էին 2,5 տարի առաջ մարդիկ փողոց դուրս գալիս «Մերժի՛ր Սերժին» «Մերժի՛ր ՀՀԿ-ին» կարգախոսներով, իսկ այսօր հանրահավաքներ են կազմակերպում ի պաշտպանություն այն ավանդական արժեքների, որոնք անբաժան են հանրապետականների գաղափարախոսությունից, ի՞նչն է խաթարված մեր հասարակության մեջ։

–Հասարակության պարագայում ամեն ինչ կարգին է, պարզապես 2,5 տարի առաջ նրա նկատմամբ կիրառեցին հայտնի տեխնոլոգիաները։ Ես չեմ հոգնում կրկնելուց, որ ինձ չեն հետաքրքրում 2018 թվականի արտահերթ ընտրությունների արդյունքներով նկարած թվերը, ես գիտեմ, որ ես մեծամասնությունից եմ։ Խոսքնայն մեծամասնության մասին է, որն այսօր, ինչպեսև 2,5 տարի առաջ, հավատարիմ է ավանդական պահպանողական արժեքներին։ 2,5 տարվա ընթացքում Նիկոլը հասցրեց կրկնել նախորդ կառավարությունների և բարձրաստիճան պաշտոնյաների բոլոր սխալները։ Նիկոլից առաջ պահանջվում էր 5-10 տարի, որպեսզի ղեկավար աշխատողի աչքը պղտորվի, և նա դադարի տեսնել իրերն այնպիսին, ինչպիսին դրանք օբյեկտիվ իրականության մեջ են։ Նիկոլը իրականությունը տեսնում է նույնիսկ ոչ այնպես, ինչպես այնպատկերում է Հանրային հեռուստատեսությունը, նա տեսնում է իրականությունը ֆեյսբուքյան հայելու մեջ։ Մոռանալով, որ հենց ինքն է ֆինանսավորում բոլոր «լայքերն» ու մեկնաբանությունները. սեփական ձեռքով ստորագրելով համապատասխան հատկացումների վերաբերյալ փաստաթղթերը, նա անկեղծորեն ուրախանում է այդ պատվիրված «լայքերով» ու մեկնաբանություններով։

–Անհամարժեքության ակնհայտ նշաններ ունեցող վարչապետը նվեր է ցանկացած ընդդիմության համար։ Ինչի՞ց եք դժգոհ։

–Բացատրեմ, թե ինչու նա նվեր չէ: Փաշինյանը քաղաքական բանավեճի նշաձողն իջեցրել է հատակի մակարդակի։ Ես չեմ կարող բանավիճել հարկման համակարգերի կամ կրթական բարեփոխման մասին, երբ ընդդիմախոսը երկրորդ արտահայտությունից հետո սկսում է խոսել նախկին իշխանության կողմից իբր գողացված միլիոնների մասին: Կարծում եմ, նրանք, ովքեր այսօր իշխանության ղեկին են, հենց նախկիններն են, որ կան։ Չգիտեմ՝ ինչի մասին կարելի է խոսել այն մարդկանց հետ, որոնք «իզմեր» չեն ճանաչում. քաղաքականության մեջ նման բան հնարավոր չէ…

–Հարկման համակարգերի և բարեփոխումների մասին բանավեճերն այսօր ամենից քիչ են հետաքրքրում մտածող քաղաքականացված հանրությանը, բոլորն արդեն գիտակցել են, որ քանի դեռ այս ընչաքաղց ոհմակն իշխանության ղեկին է, ոչ մի շարժ չի լինելու: Մարդկանց հետաքրքրում է, թե երբ է ընդդիմությունը միավորվելու, երբ են քաղաքական ուժերը համատեղ գլխավորելու պայքարն ընդդեմանգործունակ կառավարության և վարչապետի։

–Հանրապետականների մարդկային, մտավոր և կազմակերպչական ռեսուրսները, իսկ ամենագլխավորը՝ քաղաքական փորձը հուշում են ներկայիս ընդդիմադիր էլիտային, որ առանց ՀՀԿ-ի ոչ մի ընդդիմադիր ուժ չի կարող հաջողության հասնել։ Այսօր ՀՀԿ-ի օրակարգը հանգում է վարչապետի հրաժարականին, ժամանակավոր կառավարության ձևավորմանը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ Հաջորդ շաբաթվա իմ օրակարգը ՀՀԿ-ի անդամության 50-60 երիտասարդ թեկնածուների հետ հանդիպումն է Երևանում, այնուհետ հանդիպումը 20 թեկնածուների հետ մարզերից մեկում, մասնակցությունը երիտասարդական զանգվածային միջոցառմանը և մի քանի հարցազրույցներ։

–Ինչպե՞ս եք վերաբերվում հանրահավաք անցկացնելու մտադրության մասին Ծառուկյանի հայտարարությանը:

-Ինչպես լրահոսին. կարդացի և անցա առաջ։ Մենք որևէ ընդդիմադիր ուժի հետ խնդիր չունենք։

«Նիկոլը բացահայտ կերպով մեկնում է կեղտոտ ձեռքերը դեպի Արցախ…»

–Մտավախություններ չունե՞ք, որ տարերային փողոցային ակցիաները կարող են առաջ անցնել ռեժիմի տապալման ուղղությամբ ընդդիմության միահամուռ գործողություններից և այդ տարերային ելույթներին կարող են հեծնել ինչ-որ ապակառուցողական ուժեր:

–Ցանկանում եմ հիշեցնել, որ երբ Նիկոլը դեռ նոր էր մտել Երևան՝ Գյումրիից կատարած քայլարշավից հետո, առաջին հանրահավաքին ներկա էր ընդամենը 300 մարդ, և խոսք անգամ չկար, որ Փաշինյանը կարող է դառնալ վարչապետ։ Եթե Նիկոլն այդ ժամանակ խոսեր իր հավակնությունների մասին, ապա 300-ից կմնար 10-15 մարդ։ Մինչև 2018 թվականը զանգվածային ակցիաները քաղաքական չէին («Էլեկտրիկ Երևան», «100 դրամ» և այլն), ուստի չեմ բացառում, որ ժողովուրդն ինքը կարող է կազմակերպված պայքարի ելնել՝ ի պաշտպանություն ազգային ավանդական արժեքների։ Նիկոլը բացահայտ կերպով մեկնում է կեղտոտ ձեռքերը դեպի Արցախ, հայկական ընտանիք ու բանակ, ուստի զանգվածները կարող են տարերայնորեն պայքարի ելնել՝ առանց քաղաքական ուժերի վրա հենվելու։ Մեր ժողովուրդն օժտված է իմաստուն կոլեկտիվ մտածողությամբ, այնպես որ պատրաստ է պաշտպան կանգնել իրական արժեքներին։ Եթե կառավարությունն այնպիսի բան անի, ինչը կդրդի լայն զանգվածներին հանկարծակի դուրս գալ փողոց, ապա կուսակցությունը պետք է պատրաստ լինի ներգրավվել գործընթացներում։ Ինչպես մի առիթով նկատել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, մենք պետք է պատրաստ լինենք և՛ մարաթոնի, և՛ սպրինտի։ Դրա համար մեր տրամադրության տակ կա օրինական քաղաքական մեթոդների և միջոցների ամենահարուստ գործիքակազմ…

-Ստացվում է, որ երեք ընդդիմադիր բևեռների միավորման գաղափարն այսօր ձեզ համար արդիական չէ՞։

–Գիտեք, միավորված կամ չմիավորված ընդդիմության, միասնական առաջնորդների և այլ պարագաների մասին խոսակցությունները չափազանց շատ ժամանակ են խլում. ես նախընտրում եմ ծախսել այդ ժամանակն աշխատանքի վրա, որպեսզի արդյունք ապահովվի ամենամոտ ապագայում։

–Հետևաբար՝ ձեր աշխատանքը նպատակաուղղված է մոտ ապագայում ձեռքբերելիք արդյունքի՞, դուք աշխատում եք ապագայի համար, որը սարերի հետևում չէ՞:

–Ես աշխատում եմ Հանրապետական կուսակցության գրասենյակում…

golosarmenii.am