Վենեսուելան COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութ կստանա

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ռուսական «Սպուտնիկ V» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Վենեսուելա կմատակարարվի սեպտեմբերին:

«Սեպտեմբերին Ռուսաստանից կմատակարարվեն առաջին պատվաստանյութերը կլինիկական փորձարկումների համար»,- հայտարարել է Մադուրոն հեռուստատեսային ելույթների ժամանակ:

Քաղաքական գործիչը նաև հայտնել է, որ պատրաստվում է Ազգային ընտրական հանձնաժողովի ղեկավարության հետ քննարկել Ազգային ժողովի ապագա ընտրություններում պատգամավորի 14,4 հազար թեկնածուների պատվաստման հնարավորությունը:

Օգոստոսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանն աշխարհում առաջինն է գրանցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Այն ստացել է «Սպուտնիկ V»  անվանումը: