Սորոսական իշխանությունն ուզում է ձևավորել սորոսական ընդդիմությո՞ւն (տեսանյութ)

2018-ի իշխանափոխությունից հետո քաղաքական փորձառություն ունեցող ուժերը, գործիչները հայտնվեցին քաղաքական դաշտի արտախորհրդարանական հատվածում, և հենց այդ դաշտից են այսօր հնչում հետաքրքիր վերլուծություններ, դիտարկումներ, նոր լուծումներ ու առաջարկներ։ Նաև այդ հատվածում է, որ կայանում է հայրենասեր, ազգային, պետականամետ, ինտելեկտուալ, փորձառու գործիչների համախմբումը։ Իշխանությունը ուզի, թե չուզի՝ այդ գործընթացը սկսված է:

Եվ ահա հենց սա է, որ չափից շատ սկսել է անհանգստացնել իմքայլական իշխանությանը, քանի որ հենց այդ դաշտում է այժմ ձևավորվում իշխանության իրական այլընտրանքը։ Ու իշխանությունն անցել է գրոհի։

Եվ այսպես, եթե 2018-ին իմքայլականների թիրախում մեկ ուժ էր՝ ՀՀԿ-ն, ապա երկու տարի անց իշխանությունը սկսել է մերժման մի նոր քաղաքական գործընթաց՝ թիրախում ողջ ընդդիմությունն է, բացառությամբ իշխանահաճո ընդդիմադիրներից, որոնք իրականում կեղծ ընդդիմություն են։

Բայց սա դեռ ամբողջը չէ․ իշխանությունը չի թաքցնում իր բուն նպատակը, որ ցանկություն ունի ստեղծել, ձևավորել նոր ընդդիմադիր դաշտ:

Քաղաքական դաշտը կայացած է, եթե նրանում կան կայացած, տարիների փորձառություն ունեցող, երկարակյաց կուսակցություններ։ Ու հիմա, երբ իշխանությունը խոսում է հին կուսակցություններին դաշտից հեռացնելու ու նրանք նորերով փոխարինելու մասին, սա չի՞ փաստում, որ Փաշինյանն ու իր թիմը գնում են ընդդիմադիր դաշտը փոշիացնելու, խամաճիկների դաշտ ձևավորելու ճանապարհով:

Ի դեպ, այստեղ մի կարևոր հանգամանք կա. նոր ընդդիմության ձևավորման առաջարկը դեռ ամիսներ առաջ հնչեցրին իշխանական սորոսական գործիչները։ Ու հենց նրանք էլ սկսեցին շրջանառել, թե պետք է «անկեղծ ընդդիմադիրների» դաշտ ձևավորել։ Ստացվում է՝ Սորոսը Հայաստանում ստեղծել է իր իշխանությունը, հիմա էլ ստեղծում է սորոսական ընդդիմություն:

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն է։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։