Ձեռնարկությունների միությունը նոր ղեկավար ունի

Առաջատար ձեռնարկությունների տեխնոլոգիաների միության տնօրեն Կարեն Վարդանյանի մահվանից հետո մոտ երկու ամիս ընկերությունը նոր տնօրեն չուներ:

Առաջատար ձեռնարկությունների տեխնոլոգիաների միության իրավաբանն այսօր Tert.am-ին տեղեկացրեց, որ ընկերությունն արդեն նոր տնօրեն ունի, և մրցույթի արդյունքում տնօրեն է նշանակվել Րաֆֆի Քասարջյանը։

Րաֆֆի Քասարջյանը եղել է Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի անդամ, նախկինում զբաղեցրել է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը։