«Օսկար»-ի հավակնորդների համար նոր պահանջներ են սահմանվել

Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան ներմուծել է նոր չափանիշներ, որոնք պետք է պահպանեն «Օսկար»-ի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթելու հավակնորդները: Այս մասին հաղորդվում է ակադեմիայի կայքում:

Նոր կանոնները ներդրվել են ռասայական, էթնիկական, սեռական և այլ փոքրամասնությունների, ինչպես նաև կանանց ճնշման դեմ պայքարելու նպատակով:

Այժմ կա չորս չափանիշ, որոնցից առնվազն երկուսը պետք է բավարարվեն, որպեսզի կինոնկարը կարողանա առաջադրվել տարվա լավագույն ֆիլմի կոչման համար:

Այսպիսով, գլխավոր կամ երկրորդական դեր խաղացող դերասաններից առնվազն մեկը պետք է լինի ռասայական կամ էթնիկ փոքրամասնությունից: Հակառակ դեպքում դերասանական կազմի մնացած մասի գոնե 30 տոկոսը պետք է լինեն կանայք, ռասայական, էթնիկ կամ սեքսուալ փոքրամասնությունների ներկայացուցիչներ, կամ էլ սահմանափակ հնարավորություններով մարդիկ։:

Նման պահանջները տարածվում են ֆիլմի արտադրության մեջ ներգրավված ստեղծագործական և տեխնիկական անձնակազմի վրա:

Նոր կանոնները տարածվում են նաև մարկետոլոգների, հասարակայնության հետ կապի մասնագետների վրա:

Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն այն ֆիլմերի համար, որոնք 2024 թվականին կառաջադրվեն «Օսկար»-ի: