Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 44 նոր դեպք

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 44 նոր դեպք, ևս 4 մարդ առողջացել է:  Այս մասին տեղեկացնում է Netgazeti.ge կայքը` հղում անելով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1773 դեպք, վարակվածներից 1325-ն առողջացել են, 19-ը` մահացել:

5882 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 390-ը հսկողության տակ է հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում  27 743 711 է, մահացել է 901 936 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: