Լուկաշենկոն հայտարարել է, թե ով է կանգնած ընդդիմադիր Telegram ալիքների հետևում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կանգնած է Բելառուսի ընդդիմադիր Telegram ալիքների հետևում, նրանց գլխավոր նպատակը Ռուսաստանն է: Այս մասին նա ասել է հարցազրույցում, որից հատվածներ տպագրել է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը:

«Մենք գիտենք, թե ով է կանգնած այս բոլոր Telegram ալիքների հետևում: Ամերիկացիները: Բոլորս պետք է հասկանանք, որ այժմ խոսքը Բելառուսի մասին չէ: Նրանց հիմնական նպատակը Ռուսաստանն է: Ուստի մի հանգստացեք», – Բաբայանը իր Telegram ալիքում մեջբերում է Բելառուսի առաջնորդին:

Ընդդիմության զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են Բելառուսում օգոստոսի 9-ից, նախագահական ընտրություններից հետո, որում հաղթել է Բելառուսի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն. ԿԸՀ-ի տվյալներով, նա հավաքել ձայների 80,1% -ը: Առաջին օրերին գործողությունները ճնշվում էին անվտանգության ուժերի կողմից. Արդյունքների հետ չհամաձայնող ցուցարարների դեմ նրանք օգտագործում էին արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, լուսային նռնակներ, ռետինե փամփուշտներ: Այնուհետև իրավապահ մարմինները դադարեցրին հավաքները ցրելն ու ուժ կիրառելը: Ըստ պաշտոնական տվյալների՝ առաջին օրերին բերման է ենթարկվել ավելի քան 6,7 հազար մարդ: Ինչպես հայտնում են հանրապետության ՆԳՆ-ից, անկարգությունների ընթացքում հարյուրավոր մարդիկ են վիրավորվել, այդ թվում`ավելի քան 130 իրավապահ: Իշխանությունները պաշտոնապես հաստատել են երեք ցուցարարների մահը: