Կորոնավիրուսի ախտորոշման նպատակով իրականացված նմուշառումից հետո Սերժ Սարգսյանի թեստավորման պատասխանը եղել է բացասական

Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների, տեղեկացնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ում մոտ բժշկական զննության արդյունքում ս.թ. սեպտեմբերի 2-ին հաստատվել էր ջերմությամբ ուղեկցվող սուր շնչառական վարակ, կազդուրվում է:

Կորոնավիրուսի ախտորոշման նպատակով իրականացված նմուշառումից հետո թեստավորման պատասխանը եղել է բացասական:

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Արցախի անկախության օրվա առթիվ

Рус, Eng ⬇️ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Արցախի անկախության օրվա առթիվՍիրելի՛ քույրեր և եղբայրներ՝ Արցախում, Մայր հայրենիքում և Սփյուռքում, Շնորհավորում եմ բոլորիդ համահայկական տոնի՝ Արցախի անկախության օրվա առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, երբ վտանգի մեջ գտնվող արցախահայությունը իր պատմական հայրենիքի մի հատվածում, այդ ժամանակ գործող բոլոր իրավական և միջազգային նորմերին համապատասխան, հաստատուն որոշում կայացրեց Արցախը հռչակել անկախ պետություն, քաջ գիտակցում էր, որ չափազանց թանկ է վճարելու այդ որոշման համար, որին աներկբա սատար կանգնեց ամբողջ հայությունը: Իր բազմաթիվ զավակների կյանքի գնով, պատերազմի արհավիրքների ու զրկանքների միջով անցնելով՝ մեր ժողովուրդը հերոսաբար պաշտպանեց արցախահայության անկախ, ազատ և արժանավայել ապրելու իրավունքը: Մենք բոլորս միասին անցանք հերոսական այդ ճանապարհը, հետո միասին շարունակեցինք պայքարը նորանկախ պետության կայացման, պետականության ամրապնդման ու արցախահայության բարօրության ապահովման համար: Դրանք ոչ պակաս դժվարին պայքարի տարիներ էին՝ պաշտպանության բանակի կազմավորումից մինչև պետական ինստիտուտների ձևավորում, բնակչության կենսագործունեության համար բնականոն պայմանների ստեղծում: Այսօր վստահորեն կարող ենք փաստել՝ մենք պատվով ենք անցել ազատամարտի և պետականաշինության ճանապարհը: Վկան՝ կայացած և տարեցտարի զարգացող ու հզորացող Արցախի Հանրապետությունն է:Շուրջ երեք տասնամյակ բոլոր դժվարությունները հաղթահարելի էին, քանի որ Արցախն իր թիկունքին մշտապես զգացել է համայն հայության՝ Մայր Հայաստանի և Սփյուռքի զորակցությունը: Այդ եռամիասնության ուժը մեր հաղթանակների գրավականն է, և ցանակացած ոք, ով քաղաքական կամ այլ շահերով պայմանավորված կհանդգնի խաթարել այն, թուլացնել մեր ազգային ոգին և դիմադրողականությունը, անկասկած, ներում չի ունենա ու կարժանանա նաև պատմության դատին: Արցախը մշտապես եղել է և պետք է շարունակի մնալ մեր միասնության ու հաղթանակների խորհրդանիշը:Այս նվիրական օրը գլուխ եմ խոնարհում բոլոր այն հերոսների, իմ բազմաթիվ մարտական ընկերների հիշատակի առջև, ում հետ պատիվ եմ ունեցել անցնել Արցախի անկախության համար հերոսական պայքարի ճանապարհը:Փա՛ռք հանուն Արցախի նահատակված մեր բոլոր քաջորդիներին:Սիրելի՛ հայրենակիցներ,Մեր պայքարն ավարտված չէ, քանի դեռ Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէ, քանի դեռ Արցախի պետական սահմանների նկատմամբ թշնամին ոտնձգություններ է կատարում, և մեր քույրերի ու եղբայրների անվտանգությունը լիովին ապահովված չէ:Կրկին շնորհավորելով համազգային տոնի՝ Արցախի անկախության հռչակման 29-րդ տարեդարձի առթիվ, մաղթում եմ հարատև խաղաղություն, բարօրություն և ամուր հավատ ապագայի նկատմամբ:Արցախը կատարել է իր ընտրությունը և այլևս երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:Կեցցե՛ ազատ և անկախ Արցախի Հանրապետությունը։Կեցցե՛ հայ ժողովուրդը:Русский: bit.ly/34UwlBqEnglish: bit.ly/3jzKuYT#SerzhSargsyan #3rdPresident #Armenia #Artsakh #IndependenceDay

Опубликовано ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ / Office of 3rd President of RA Вторник, 1 сентября 2020 г.